02:34 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Մինչ այս Արա Սաղաթելյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն այցելել կամ հեռախոսով նրա հետ խոսել չէին կարող։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը մասնակիորեն վերացվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նշենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ քննիչի որոշմամբ արգելվել էր  Սաղաթելյանի ընտանիքի անդամների ու հարազատների այցը կամ հեռախոսազրույցը նրա հետ։ 

«Ես միջնորդել էի, որպեսզի քննիչը վերացնի գոնե նրա կնոջ ու երեխայի նկատմամբ արգելանքը։ Քննիչը բավարարել է միջնորդությունս»,–ասաց Ենոքյանը։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Այս նույն գործով կալանավորված է Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանն ազատ են արձակվել։

Սաղաթելյանի ընկերները կապ են տեսնում նրա կալանքի և Փաշինյան–Ալիև պայմանավորվածության հետ

Ըստ թեմայի

Արա Սաղաթելյանն ու Անժելա Էլիբեգովան բերման են ենթարկվել ԱԱԾ
Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալվել են
Արա Սաղաթելյանը կալանավորվեց, որոշումը կբողոքարկվի
թեգերը:
քննիչ, Արա Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ