21:14 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1020)
62 0 0

Օրգանիզմում ցմահ հիշողություն է մնում այն մասին, որ մարդը հանդիպել է վիրուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի -Sputnik. Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովն ասել է՝ ինչի հետ կարող է կապված լինել պատվաստումից հետո հակամարմինների անբավարար քանակությունը, իսկ որոշ դեպքերում՝ դրանց բացակայությունը:

Բանն այն է, որ տարբեր մարդիկ տարբեր իմունոլոգիական ակտիվություն ունեն։

«Ոմանց դեպքում իմունոլոգիական պատասխանն արագ է, ոմանց մոտ այն ուշանում է», – ասել է Գորելովը Առաջին ալիքի եթերում:

Ընդ որում՝ օրգանիզմում ցմահ հիշողություն է մնում այն մասին, որ մարդը հանդիպել է վիրուսի հետ։

Ինչպես պատրաստվել կորոնավիրուսի պատվաստմանը

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար ինչ-որ հատուկ պատրաստություն չի պահանջվում։ Խորհուրդ չի տրվում պատվաստումից երեք օր առաջ ու երեք օր հետո ալկոհոլ օգտագործել: Անհրաժեշտ է որոշ ժամանակ պատվաստումից ձեռնպահ մնալ նաև սուր հիվանդություններից հետո, խրոնիկ հիվանդությունների սրման շրջանում:  

Արդյո՞ք արժե ստուգել հակամարմինների առկայությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ հակամարմինների առկայությունը ստուգելու պարտադիր պահանջ չկա: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս ստուգել իմունոգլոբուլին G-ն ու պարզել՝ արդյո՞ք մարդը նախկինում հիվանդացել է կորոնավիրուսով, թե ոչ:

Փորձագետների խոսքով՝ տվյալներն այն մասին, որ հակամարմիններ ունենալու դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է հանգեցնել ցիտոկինային փոթորկի, չեն հաստատվում (ցիտոկինային փոթորիկը բորբոքային ռեակցիա է, երբ իմունիտետը հարձակվում է թուլացած օրգանիզմի սեփական բջիջների ու հյուսվածքների վրա):

Ինչպես պատվաստվեն կորոնավիրուս տարած մարդիկ

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ անկախ այն բանից՝ մարդը նախկինում հիվանդացել է COVID-19-ով, թե ոչ։ Բանն այն է, որ բոլորի մոտ չէ, որ հիվանդությունից հետո մեծ քանակությամբ հակամարմիններ են առաջանում։  Միջինը կես տարի անց օրգանիզմում իմունոգլոբուլիններ գրեթե չեն մնում։

Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1020)

Ըստ թեմայի

Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
Իրանում նշել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հնարավոր ծավալը
թեգերը:
պատվաստանյութ, վիրուս, հակամարմին, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ