00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված

© SputnikЦолак Чадрян, финансовый директор одной из теплиц в Гюмри
Цолак Чадрян, финансовый директор одной из теплиц в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Բաժանորդագրվել
Կանանց միջազգային տոնին՝ Մարտի 8-ին ընդառաջ, յուրահատուկ կոչով է հանդես գալիս գյումրեցի գործարարը. նա փորձում է ցույց տալ, որ գեղեցիկ նվերը պարտադիր չէ, որ ճոխ լինի:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գյումրիի ջերմոցներից մեկի ֆինանսական տնօրեն Ցոլակ Չադրյանը Մարտի 8–ին ընդառաջ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Առաջարկություն–կոչը կօգնի փոքր ծախսով գեղեցկացնել կանանց, հատկապես կին ուսուցիչների տոնը։

Թեև վաղուց արդեն դպրոցներում արգելված են մարտիության նվերները, ծաղկեփնջով կին ուսուցիչների տոնը շնորհավորելուց մարդիկ դեռ չեն հրաժարվել: Բայց գաղտնիք չէ, որ այդ օրերին ծաղիկների գները բարձրանում են։ Շատերը չեն կարողանում իրենց թույլ տալ գեղեցիկ ու ճոխ ծաղկեփնջեր նվիրել ուսուցչին։ Իսկ հատկապես աշակերտների ու ոչ պակաս նրանց ծնողների միջև մրցակցություն այս հարցի շուրջ ակնհայտորեն առկա է։

© SputnikՑոլակ Չադրյանենց ծաղկի ջերմոցը
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Ցոլակ Չադրյանենց ծաղկի ջերմոցը

Ծաղիկներով կանանց շնորհավորելու գաղափարին դեմ չէ նաև Ցոլակ Չադրյանը, բայց վերջինս դեմ է ճոխ ծաղկեփնջերին։ Չէ որ գեղեցկությունը ճոխության հետ կապ չունի։ Ցոլակ Չադրյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով: «Նախազգուշացում: Մարտի 8-ի կապակցությամբ, ով իր երեխայի մանկավարժի համար պատվիրեց 7 հատից ավելի ծաղիկ` գները երկրաչափական պրոգրեսիայով աճելու են, ինչքան էլ համոզեք, որ յուրահատուկ մանկավարժ է ձեզ բաժին հասել»,-գրել է մա:

Որոշ մարդկանց այս քայլը զարմացրեց, ոմանք էլ սա խորամանկ մարքեթինգային քայլ համարեցին:

Солдаты в военной столовой - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2020
«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ

Sputnik Արմենիան փորձեց անձամբ նախաձեռնության հեղինակից իմանալ դրա նպատակը։ «Ուզում եմ ձևականությունից դուրս գանք ու ավելի շատ արժևորենք բովանդակությունը: Եթե մի 20 տարի հետ գնանք ու հիշենք մեր աշակերտական տարիները, ամենաշքեղ նվերը մի փոքր փունջն էր կամ էլ 5 հատ վարդը։ Բայց մեր մանկավարժները մեզ պակաս չէին սիրում, մենք էլ` նրանց: Հիմա, եթե  ծնողը 30 կամ 50 վարդ է առնում, դրանով ոչ գնահատանքն է բարձրանում, ոչ էլ ավելի ամրապնդվում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը»,-նշում է Ցոլակը` խորհուրդ տալով սոցիալական իրավիճակը ճիշտ գնահատել: Գործարարը չի հերքում՝ եղել են դեպքեր, երբ ծնողը խնդրել է գնային փոփոխություն անել որպեսզի «ծախսի մեջ տեղավորվի ու սիրելի ուսուցչուհուն 50 հատ վարդ նվիրի»: Նման դեպքերը քիչ չեն, ինչը բարկացնում է գործարարին:

«Ես չեմ արգելում ծաղկեփունջ նվիրել, այլ կոչ եմ անում չափի մեջ լինել` հատկապես տնտեսական վիճակը հաշվի առնելով։ Մենք չափավոր ապրելու խնդիր ունենք»,-ասում է Ցոլակը՝ անկեղծանալով, որ արված կոչը ճիշտ է որոշ չափով հումորային է, բայց կուզեր, որ մարդիկ դրան լուրջ վերաբերվեն:

«Առաջին հայացքից մենք պետք է շահագրգռված լինենք, որ ջերմոցից շատ ծաղիկներ գնեն, բայց եթե դա տնտեսությանը հավելյալ արժեք չի բերում, կարելի է այլ առաջարկով հանդես գալ: Ոչ մի երկրում չես տեսնի, որ 30 կամ 50 ծաղիկ նվիրեն»,– ասում է Ցոլակը:

© SputnikՑոլակ Չադրյանենց ծաղկի ջերմոցը
Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2021
Ցոլակ Չադրյանենց ծաղկի ջերմոցը

Նա անկեղծանում է՝ նույնիսկ իր սիրելի կնոջը հաճախ 1 կամ 5 գեղեցիկ ծաղիկ է նվիրում: Ի դեպ, չափի զգացում ունենալու խնդիր ֆինանսական տնօրենը տեսնում է ամենուր:

Գործարարը, բացի փոքրիկ փնջից, խորհուրդ է տալիս աշակերտներին իրենց ուսուցիչներին շնորհակալություն հայտնել ու շնորհավորել լավ սովորելով ու հարգալից վերաբերմունքով:

Լրահոս
0