00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ տա ոչ Մայրապետյանին, ոչ էլ նրա հետևում կանգնածներին. «Դոլմամայի» տերը` սկանդալի մասին

© Photo : Facebook / ДолмамаИнтерьер ресторана "Dolmama"
Интерьер ресторана Dolmama - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Երևանի ամենակոլորիտային հաստատություններից մեկի շուրջ սկանդալը կրկին ակտիվացել է։ 13 տարի տևած պայքարից հետո ռեստորանի տերը` Ժիրայր Ավանյանը, նամակ է ստացել ԴԱՀԿ-ից, որը պարտավորեցնում է նրան 15 օրվա ընթացքում ազատել տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի ամենասիրված հաստատություններից մեկի` «Դոլմամայի» հիմնադիր և սեփականատեր Ժիրայր Ավանյանը մտադիր չէ ենթարկվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) հրամանին և ռեստորանի տարածքը զիջել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ռեստորանի շենքի շուրջ սկանդալը, դատական գործընթացներն ու վեճերը շարունակվում են արդեն 13 տարի։ Ամեն ինչ սկսվել է 2008 թ.-ից, երբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց այդ շենքերի տարածքները (խոսքն Աբովյան և Պուշկին փողոցների մասին է) հանրային գերակա շահ ճանաչել։ Հենց այդ հատվածները, այդ թվում շենքը, որտեղ տեղակայված է ռեստորանը, փոխանցվեցին գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers LLC ընկերությանը։

Армянский ресторан Ormiańska в городе Гливице, Польша - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Վերականգնման մասին դեռ վաղ է խոսել․ ի՞նչը կփրկի Հայաստանի ռեստորանային բիզնեսը

Քանի որ ոմանք, այդ թվում և Ժիրայր Ավանյանը, հրաժարվեցին լքել իրենց` այդ տարածքում գտնվող տները, ընկերությունը դիմեց դատարան պահանջելով սեփականատերերին պարտադրել նրանց փոխանցել տարածքը, որի համար փոխհատուցում էր առաջարկում։

Արդյունքում, մի շարք դատական նիստերից հետո, ս.թ. մարտի 9-ին Ավանյանը նամակ ստացավ ԴԱՀԿ-ից։ Նամակում ասվում է, որ նա պարտավոր է 15 օրվա ընթացքում ազատել շենքը, որտեղ տեղակայված է ռեստորանը։ Ավանյանն ինքը ԱՄՆ քաղաքացի է, պատմական հայրենիք է վերադարձել 90-ականների սկզբին։ 1998թ.-իմ հիմնել է ռեստորանը, որը դարձել է ամենասիրվածներից մեկը Հայաստանում ու նաև նրա սահմաններից դուրս։

«Չի կարելի հենց այնպես մարդուց խլել նրա ունեցվածքը, եթե դա պետական կարիքների համար չէ։ Մեկ այլ սեփականատեր իրենից ավելի մեծ արժեք չի ներկայացնում, քան ես։ Դեռ չեմ խոսում իմ ներդրումների, ծախսած գումարների, տարիների մասին։ Նրանք միևնույնն է չեն կարող այս ամենը փոխհատուցել, դրանք անգին են»,-ասաց Ավանյանը։

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններն են արտասովոր ապուրներ մատուցում

Նա նշեց, որ սկզբում պայքարում էր շենքի պահպանության համար, քանի որ ընկերությունը մտադիր էր քանդել այն և բարձրահարկ շենք կառուցել։ Հիմա վստահ է, որ փորձում են հեռացնել իրեն և նույն տարածքում ուրիշ ռեստորան բացել։ Ավանյանը նշեց, որ իր դեմ «լկտի» ուժ է պայքարում։ Այդ մասին է վկայում այն, որ այսքան տարվա ընթացքում ինքը դեռ ոչ մի դատական գործ չի շահել։

Նրա խոսքով` հնարավոր չէ, որ ոչ մի դատարան իր օգտին որոշում չկայացներ։ Նշանակում է` դատարանը հրահանգ ունի, որ Ավանյանը պետք է պարտվի։

Монастырь Татев в Сюникской области Армении. - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը

«Նրանք ինչի՞ են Ժիրայրի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։ Որովհետև Երևանի այս տարածքը շատ թանկ է։ Կարծում են, որ այն պետք է իրենց պատկանի, ոչ թե ինձ։ Ամեն ինչ դրանից է սկսվել դեռ 2000-ականներին, ուրիշ պատճառ չկա»,-ասաց Ավանյանը։

Նա ընդգծում է, որ մի քանի տարի առաջ իրեն առաջարկել են փոխհատուցման դիմաց դուրս գալ շենքից և իր ռեստորանը սարքել ուրիշ տեղ։ Մերժում ստանալով` Մայրապետյանի ընկերությունը դատարան է դիմել` հայց ներկայացնելով ընդդեմ Ավանյանի։

Այն հարցին, թե ինչ է մտադիր անել, եթե փորձեն ուժով ազատել տարածքը, Ավանյանը պատասխանեց, որ աջակիցների մի ամբողջ բանակ ունի։ Բացի այդ, նա ԱՄՆ քաղաքացի է, իրեն կպաշտպանեն նաև դեսպանատունը, ԶԼՄ–ները։ Ավանյանը կարծում է նաև, որ ինքն արդեն այն տարիքում և այն կարգավիճակում չէ, որ ինչ-որ մեկը կարողանա պարզապես իրեն «դուրս շպրտել»։

Լրահոս
0