06:03 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
249 0 0

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երևան քաղաքում երկրաշարժը զգացվել է 2 բալ ուժգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիայի Իգդիր քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Տեղական ժամանակով ժամը 09:57-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ երեկ երկրաշարժ էր գրանցվել նաև Իրանում, ցնցումները զգացվել էին Սյունիքում։

Ըստ թեմայի

Կովկասը «ճզմվում» է. ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան
Ինչից է առաջանում երկրաշարժը
թեգերը:
Արմավիր, Երևան, Թուրքիա, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ