02:28 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1785)
178 0 0

«Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովը» քննարկել է բրիտանական AstraZeneca պատվաստանյութի բացասական հետևանքների մասին տեղեկությունները:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Քննարկման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Նիստում քննարկվել են նաև առանձին պատվաստանյութերին առնչվող խնդիրները:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ

Անդրադառնալով «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակում «Novavax» պատվաստանյութի վերաբերյալ առաջարկությանը՝ հանձնաժողովը որոշել է այս փուլում չմերժել «Novavax» ընկերության պատվաստանյութը: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար 2 դեղաչափ սխեմայով, 21 օր ընդմիջումով (1 դեղաչափը՝ 0.5մլ, արդյունավետությունը` 89.3%):

Ինչ վերաբերում է բրիտանական արտադրության «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ այն տեղեկություններին, որ Էստոնիայում և Լիտվայում դադարեցրել են պատվաստումներն ու հետ կանչել խմբաքանակը, ապա միջազգային փորձագետները քննարկման ընթացքում նշել են, որ շատ դեպքերում տեղեկությունը հանրայնացվում է առանց պատճառահետևանքային կապի գնահատման և թյուր կարծիք ձևավորում հանրության շրջանում: Միաժամանակ ընդգծվել է, որ համաձայն Եվրոպական բժշկական գործակալության հայտարարության՝ արձանագրված մահվան դեպքերը չունեն պատճառահետևանքային կապ պատվաստումների հետ:

Նշենք, որ դեռևս չապացուցված լուրերի համաձայն` «AstraZeneca»-ն կողմնակի բարդություններ է առաջացնում, ինչպիսիք են թրոմբները և արյան մակարդելիության խանգարումները: Նման հետևանքների մասին արդեն հայտարարել են Կանադայի, Ավստրալիայի, Ֆիլիպինների և Մեքսիկայի իշխանությունները: Իսկ Դանիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել պատվաստանյութի կիրառումը:

Ի դեպ, հետաքրքրական է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը 2021 թ.–ի մարտի 1-ին հայտարարել էր, որ «AstraZeneca»-ն երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել COVAX միջազգային նախաձեռնության անունից Covid-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

Մատակարարման պայմանագրի համաձայն` պատվաստանյութը հասանելի կլինի 85 երկրի։

Փետրվարի 15-ին «AstraZeneca»-ն ընդգրկվել էր ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործվող դեղամիջոցների ցանկում:

Պատվաստանյութերի մատակարարումը նախատեսվում է սկսել 2021-ի առաջին եռամսյակում՝ հաշվի է առնում մի շարք գործոններ` ներառյալ երկրի պատրաստվածությունը, ազգային կարգավորող մեխանիզմները և այլն:

Ինչ վերաբերում է ամերիկյան արտադրության «Novavax» պատվաստանյութին, այն անցել է կլինիկական հետազոտությունների 2-րդ ու 3-րդ փուլերը, որոնց ժամանակ հաստատվել է դրա արդյունավետությունը Covid-ի ինչպես առաջնային, այնպես էլ մուտացված տեսակի դեմ:

COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1785)

Ըստ թեմայի

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը
Լիտվայում կինը մահացել է Pfizer դեղամիջոցով պատվաստվելուց հետո
«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
թեգերը:
պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ