06:24 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1785)
111 0 0

Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության տեմպերն անհանգստացնում են։ Երկրում առայժմ միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութն են կիրառում։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ Հայաստանում կորոնովիրուսի դեմ արդեն 300 անձ է պատվաստվել։

«Դեռ միայն Covid կենտրոնների բուժաշխատողներին ենք պատվաստում և միայն «Սպուտնիկ V» ենք կիրառում։ Սակայն երբ պատվաստանյութերի այլ խմբաքանակները գան Հայաստան, ավելի մեծ թվով և ավելի լայն զանգվածների շրջանում պատվաստումներ կիրականացնենք»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության տեմպերն անհանգստացնում են. այս պահին 10 կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով վարակվածներին։ Նա հայտնեց նաև, որ հետևում են այս կամ այն պատվաստանյութի և կողմնակի ազդեցությունների հնարավոր կապի վերաբերյալ ուսումնասիրություններին։

Ավանեսյանը հիշեցրեց, որ այս պահին դպրոցներում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում։

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, և այլ երկրներում։

Փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանն ասել էր, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 585–ով և դարձել 179 287։

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1785)

Ըստ թեմայի

Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը
«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ