07:24 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
214 0 0

Մետաղյա շղթաներով «կապկպված» խումբը պարզել էր ցուցապաստառներ «Մենք բոլորս գերիներ ենք», «Վերադարձրեք բոլոր գերիներին կամ ընդհատեք բանակցությունները», «Անհապաղ վերադարձրեք մեր եղբայրներին ու քույրերին»։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մի խումբ աղջիկներ բողոքի ակցիա իրականացրեցին Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Մետաղյա շղթաներով «կապկպված» խումբը պարզել էր ցուցապաստառներ՝ «Մենք բոլորս գերիներ ենք», «Վերադարձրեք բոլոր գերիներին կամ ընդհատեք բանակցությունները», «Անհապաղ վերադարձրեք մեր եղբայրներին ու քույրերին»։

Մի քանի րոպե կանգնելով ԱԺ-ի մոտ՝ ցուցարարները իրենց շղթայեցին դարպասներին։

«Իշխանությունները ստորագրել են Արցախի վերաբերյալ ամոթալի հայտարարությունը, որի մեջ առանձին կետ կա գերիների վերաբերյալ, բայց այն չի իրականացվում։ Գերիների հարցը օրեցօր բարդանում է։ Մենք այստեղ ենք, որ մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրենք խնդրի վրա ու ստիպենք պատասխանատու մարմիններին աշխատել։ Մենք մեզ շղթայել ենք, քանի որ մեզ գերի ու պատանդ ենք զգում գործող իշխանությունների ձեռքին»,-հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 գերի։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, առնվազն 188 մարդ էլ դեռ գտնվում է գերության մեջ՝ հակառակ Ադրբեջանի այն հայտարարության, թե իրենք վերադարձրել են բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ միայն ահաբեկիչներ են մնացել։

Ըստ թեմայի

Հարությունյանը կարևորել է անհետ կորածների, գերիների տվյալների հստակեցման աշխատանքները
Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը
«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ
թեգերը:
ԱԺ, Հայաստան, Բողոքի ակցիա, գերի

Գլխավոր թեմաներ