13:35 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
126 0 0

Տեղեկացվում է, որ սպասվող քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ խոստացված նոր ավտոբուսներն ուշանում են։ Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։

«Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված»,–գրել է նա։

Կարապետյանը հավելել է, որ Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր են, և կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները ևս այդ հերթի մեջ են։

«Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթևանա, ու նոր գծեր կշահագործվեն»,–գրել է նա։

Ի դեպ, քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են։

Ըստ թեմայի

Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով
Ավտոբուսներով ոստիկանական ուժերի համալրում, խաղաղ ցուցարարներ. ի՞նչ իրավիճակ է Երևանում
թեգերը:
Վերին Լարս, քաղաքապետարան, Հակոբ Կարապետյան, ավտոբուս, Երևան

Գլխավոր թեմաներ