22:01 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1786)
182 0 0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կրկնակի վարակման մասին խոսվում է այն դեպքում, երբ առաջին թեստավորման պահից անցել է 90 օր, իսկ կրկնակի թեստը դրական արդյունք է ցույց տվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Հայաստանում ուսումնասիրություններ են իրականացվում` պարզելու համար, արդյո՞ք կորոնավիրուսով կրկնավարակի դեպքեր են գրանցվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու մինչև 300 կրկնակի դրական թեստի արդյունք։ Բայց գնահատական տալ՝ դա կրկնավարակ է, թե դեռ վարակը մարդու օրգանիզմից դուրս չի եկել, ուսումնասիրություն ենք իրականացնում, երբ լինեն արդյունքները, անպայման կհրապարակենք», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ միջինը 90 օր պետք է անցած լինի առաջին թեստից, որպեսզի խոսք գնա կրկնավարակի մասին։

«AstraZeneca»-ի որակի առումով անհանգստացնող փաստ չկա. պատվաստանյութը հետազոտվել է

Ինչ վերաբերում է պատվաստման գործընթացին, ապա Ավանեսյանն ընդգծեց, որ առաջին հերթին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվել են բուժաշխատողները և ռիսկային խմբում գտնվող անձինք: Առայժմ ոչ մի կողմնակի բարդություն չի արձանագրվել։

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 181 165 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1024-ով:

«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1786)

Ըստ թեմայի

Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը
թեգերը:
համավարակ, Հայաստան, Նախարար, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ