00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սարգսյան

© presidentРабочий визит Президента Сержа Саргсяна в Арцах
Рабочий визит Президента Сержа Саргсяна в Арцах - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը նշեց` հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց նա տեսնում է ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանության մտադրություններն ու էությունը։ Երևանի ընդհանուր իրավասության բակում հավաքված իր աջակիցներին հղած ուղերձում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ կսկսվի Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։

«Երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան։ Հիշո՞ւմ եք` անցյալ տարի հենց այստեղ ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում իմ դեմ գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք էլ նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ոչ միայն իր դեմ էր քրեական հետապնդում իրականացվում, այլ կային նաև շատ ճչացող այլ ապօրինություններ։ Սարգսյանը նշեց` այս հետապնդումները 2018-ից ՀՀ–ում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն են, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կագնածներին, թաղել Ղարաբացի հարցը։

Սակայն երրորդ նախագահը վստահեցնում է` շարունակելու են պայքարը, չնայած նախկինում արված իրենց ուղերձները, զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։

«Այսօր ևս ցանկանում եմ մի ուղերձ հղել` ուղերձ հանուն վերջին 33 տարիներին ՀՀ–ի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի Արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի համար։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե ՀՀ–ից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,–ասաց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. լուսանկարներ

Նրա խոսքով` ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց Սարգսյանը տեսնում է դրանից դուրս գալու ճանապարհը։ Երրորդ նախագահը նշեց` կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն էլ օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության բարձրացման գործին։ Այլ ճանապարհ և այլընտրանք, ըստ Սարգսյանի, չկա։

Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանեց լրագրողների` արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցերին և միայն նշեց, որ դժվար է կանխատեսել ներկայիս իշխանությունների քայլերը, և երբ արտահերթ ընտրությունների մասին հստակեցում կլինի, նոր միայն ՀՀԿ–ն կանդրադառնա դրան։

Նշենք, որ դատարանի բակում հավաքվել են Սարգսյանի աջակիցները. նրանք արդար դատաքննություն և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

ՀՀ երրորդ նախագահը հորդորեց իր աջակիցներին մինչև նիստի ավարտը չմնալ դատարանի բակում, այլ գնալ իրենց գործերով։

Լրահոս
0