00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոնք են առողջ լինելու հիմնական ցուցիչները. արժեքավոր խորհուրդներ COVID-ի դարաշրջանի համար

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОткрытие нового автовокзала "Восточный" в Казани
Открытие нового автовокзала Восточный в Казани - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
Բաժանորդագրվել
Հիվանդությունը կանխելը շատ ավելի հեշտ է, քան բուժելը։ Մասնագետն ասել է՝ օրգանիզմի որ ազդանշանները պետք չէ անուշադրության մատնել հետագայում առողջական խնդիրներից զերծ մնալու համար:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունը, այնուամենայնիվ գոյություն ունի օրգան համակարգերի միջինացված առողջապահական ցուցանիշ: Այս հարցի շուրջ զրուցել ենք բժիշկ-թերապևտ Կարինե Ստեփանյանի հետ։ Մասնագետը ներկայացրել է ամենակարևոր պարամետրերը, որոնք պետք է հսկողության տակ պահել։

Անտրոպոմետրիկ ցուցանիշներ

Քաշ/ Հասակ։ Կա մի հասկացություն՝ մարմնի զանգվածի ինդեքս։ Այն հաշվարկվում է քաշը (կիլոգրամներով) բաժանելով հասակին (մետրերով)։ Այսինքն, մարմնի զանգվածի ինդեքսի բանաձևն է՝ քաշը (կգ) / հասակը (մ2): Պատասխանը պետք է տատանվի 18,5-ից մինչև 24,9:

Терапевт-кардиолог Ламара Манукян - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2021
ՌԱԴԻՈ
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը

Դա նորմալ քաշ է, որի դեպքում բոլոր օրգան համակարգերն առանց լարվածության են աշխատում։ Եթե ցուցանիշն ավելի ցածր է, ապա դա տագնապալի ազդանշան է։

Եթե պատասխանը գերազանցում է 25-ը, ապա մարդն ավելորդ քաշի ունի, իսկ 30-ը և ավելին արդեն գիրություն է: Ավելորդ քաշն օրգանների համար «արտաժամյա» աշխատանք է, որը հանգեցնում է դրանց ավելի արագ մաշվելուն։ Ճարպակալումը վկայում է նաև առողջական խնդիրների մասին։

Կանանց գոտկատեղի ծավալը չպետք է գերազանցի 88 սանտիմետրը, իսկ տղամարդկանցը՝ 102 սմ։ Ավելի բարձր թվերը խոսում են որովայնի շրջանում ճարպակալման մասին:

Ֆիզիկական ցուցանիշներ

Արյան ճնշումը։ Նորմը 120-80-ն է: 140-90 ցուցանիշն արդեն վկայում է հիպերտոնիայի մասին, իսկ եթե այն շատ ավելի ցածր է, մարդը տառապում է հիպոթոնիայից։

Սրտի ռիթմ։ Չափահաս մարդու սրտի կծկումների միջին հաճախականությունը մեկ րոպեում 55-ից 90 հարված է` կախված սեռից, տարիքից և այլն: Ավելի քան 90 հարվածը հաճախասրտություն է (տախիկարդիա) ։ 55 -ից պակասը՝ բրադիկարդիա:

Տախիկարդիան կարող է առաջանալ ջրազրկման, բարձր ջերմաստիճանի, որոշ հիվանդությունների դեպքում: Բրադիկարդիան կարող է առաջանալ օրգանիզմում ավելորդ քանակությամբ թունավոր նյութերի պատճառով։

Շնչառական հաճախականությունը մեկ րոպեում։ Մեծահասակների մոտ այն կազմում է մոտավորապես 16: Այս թվերի փոփոխությունը նախազգուշացնում է այս կամ այն խնդրի մասին։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ բանան ենք ուտում

Հատկապես հիմա, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է շատ ուշադիր լինել այս պարամետրերին, քանի որ հաճախակի դարձած շնչառությունը, օրինակ, կարող է վկայել թթվածնի պակասի՝ թթվածնաքաղցի (հիպոքսիա) մասին:

Մարմնի ջերմաստիճանը։ Չնայած ընդունված 36.6 աստիճանին, նորմը կարող է տատանվել 35.5-37.4℃ տիրույթում:

Պուլսօքսիմետրիան թթվածնով արյան հագեցվածության աստիճանի որոշման մեթոդ է: Այս ցուցանիշը նույնպես հատուկ նշանակություն ունի COVID-19-ի ժամանակներում։

Նորմ է համարվում 95-99 %-ը։ Եթե թվերը ավելի ցածր են, ապա կա շնչառական անբավարարություն։ Օրինակ` 94-90-ը պետք է անհանգստանալու առիթ տա։ Իսկ 90-ից ցածր թիվը ահազանգում է շտապ բուժման անհրաժեշտության մասին։

Կենսաքիմիական ցուցանիշներ

Սրանք այն ցուցանիշներն են, որոնք հնարավոր չէ ստուգել տանը, ի տարբերություն վերը նկարագրվածների (բացի գլյուկոզայից): Դրանց չափը կարելի է որոշել միայն բժշկական հաստատություններում անալիզներ հանձնելով։

Каркаде - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը

Գլյուկոզա։ Նորմը 3,5-5,5 մմոլ/լ է: Եթե ցուցանիշը բարձր է նորմայից, ապա շաքարախտի զարգացման վտանգ կա:

Հեմոգլոբին։ Կանանց համար նորմը 120-140 գ/լ է, տղամարդկանց համար՝ 140-160 գ/լ: Անբավարար ցուցանիշների դեպքում զարգանում է սակավարյունություն, թթվածնի պակաս:

Եթե հեմոգլոբինը ցածր է, ապա հևոց է առաջանում, ավելանում է սրտի կծկումների քանակը։

Լեյկոցիտներ։ Հենց լեյկոցիտներն են պաշտպանում մեր օրգանիզմը վիրուսներից ու մանրէներից։ Նորմը 4-9000 մմ 3 է:

Բիլլիռուբին։ Սա վերամշակված (մահացած) էրիթրոցիտների քանակով արյան թունավորության ցուցանիշն է։ Ամեն օր օրգանիզմում բջիջները ծնվում ու մահանում են: Դա թույլ է տալիս հասկանալ մարմնի ինքնամաքրման կարողությունը։ Նորման 21 մկմոլ/լ է։

Մեզ։ Առողջ մարդու մեզը բաց ծղոտե գույն ունի, առանց հստակ հոտի: Եթե մեզն ավելի մուգ է, պետք է ավելի շատ ջուր խմել։

рН։ Արյան մեջ հիմնա-թթվային հավասարակշռությունը կենսական նշանակություն ունի։ Դրա նորման չափվում է 7,35 – 7,45 ph սանդղակով:

Խոլեստերին։ Դրա նորմը 5,2 մմոլ/լ է: Եթե այդ ցուցանիշը բարձր է, ուրեմն անհանգստության տեղիք կա:

Վերջում բժիշկը հիշեցրել է, որ մեծահասակների համար օրական քնի տևողությունը պետք է լինի առնվազն յոթ ժամ: Այդ ընթացքում օրգանիզմը հասցնում է լիովին հանգստանալ և վերականգնել ուժերը։ Կարինե Ստեփանյանը կոչ արեց չքնել և չարթնանալ գաջեթների հետ, որոնք կարող են վատ ազդել քնի որակի վրա:

Լրահոս
0