17:32 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Շրջակա միջավայրի նախարարը նոր տնօրենին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների համալիրը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Սևան» ազգային պարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՊՈԱԿ–ի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին` Արման Աբելյանին։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

Министр окружающей среды Романос Петросян представил нового исполняющего обязанности директора национального парка Севан Армана Абеляна сотрудникам парка (20 марта 2021). Севан
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՊՈԱԿ–ի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին` Արման Աբելյանին

Նախարարը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների համալիրը։

 

Министр окружающей среды Романос Петросян представил нового исполняющего обязанности директора национального парка Севан Армана Абеляна сотрудникам парка (20 марта 2021). Севан
Ռոմանոս Պետրոսյանն ու Արման Աբելյանը

Մասնավորապես նշել է, որ սիգի արդյունագործական որսի նոր փուլն է մեկնարկում, ինչպես նաև ներկայացրել է Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները՝ ամառային տուրիզմի սեզոնին ընդառաջ։

Նախարարը նաև նշել է, որ պետք է գույքագրել առաջնահերթության տարբեր կարևորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները, սկսել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Նախարարն առաջնահերթությունների թվին է դասել նաև առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացումն ու տեխնիկական վերազինումը

Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի» նախորդ տնօրենը` Արա Խլոյանը, այդ պաշտոնում էր նախորդ տարվա հուլիսից։

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է

Ըստ թեմայի

«Սևան ազգային պարկի» անտառագետը ձերբակալվել է
Ինչ է առաջարկվում «Սևան» ազգային պարկի զարգացման նախագծով
Լողափի մոտ դանակահարել են «Սևան» ազգային պարկի անվտանգության աշխատակիցներին
թեգերը:
Տնօրեն, «Սևան» ազգային պարկ, Սևան, Ռոմանոս Պետրոսյան

Գլխավոր թեմաներ