19:35 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Վարակված բուժաշխատողների թիվը կազմում է Հայաստանում ընդհանուր վարակվածների թվի 3.2 %-ը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի` Հայաստանում հայտնաբերվելուց (2020-ի մարտի 1) մինչև ընթացիկ տարվա մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում բուժկենտրոնների աշխատակիցների շրջանում արձանագրվել է վարակման 5740 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսի ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով 72 ԲԿ–ներում դիտարկում է իրականացվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ԲԿ–ներում չեն պահպանվում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման սահմանված անվտանգության կանոնները:

Ընդհանուր առմամբ, բուժկենտրոնների աշխատակիցների շրջանում արձանագրված 5740 վարակման դեպքերը բաշխվել են հետևյալ կերպ` Երևանում՝ 3472 (60.5%), մարզերում՝ 2268 (39.5%)։ Վարակված բուժաշխատողների թիվը կազմում է ՀՀ ընդհանուր վարակվածների թվի 3.2 %-ը:

«Ըստ համայնքային տարածվածության վերլուծության՝ Երևան քաղաքում (60.5%) և մի շարք մարզերում, հատկապես Սյունիքում (5.5%), Կոտայքում (5.2%), Արարատում (4.7%), ԲԿ-ների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի բացարձակ թիվը համեմատաբար բարձր է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերին` նշվում է, որ գրեթե բոլոր բժշկական կազմակերպություններում արձանագրվել են մարդկային կուտակումներ, ԲԿ-ների մուտքերի, վճարման տեղեկատվության տաղավարների, սպասասրահների մոտ միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորություն ապահովող գծանշումները կամ բացակայել են կամ ունեցել են թարմացման կարիք։

Ավելին, արձանագրվել է, որ բուժաշխատողների կողմից պատշաճ կերպով չեն կիրառվում անհատական պաշտպանիչ միջոցները, ընդունարաններում և բաժանմունքներում տարանջատված չեն մաքուր և վարակիչ գոտիները, պացիենտներից հետո օգտագործված գործիքները չեն ախտահանվում 70 C0-ի էթիլ սպիրտով և այլն։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1071–ով և դարձել 183 127։

Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Ըստ թեմայի

«AstraZeneca»-ի որակի առումով անհանգստացնող փաստ չկա. պատվաստանյութը հետազոտվել է
Հայաստանում արդեն 300 անձ է պատվաստվել կորոնովիրուսի դեմ. նախարար
«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով
Ախալցխայում պատվաստվելուց հետո երիտասարդ բուժքույրը մահացել է
«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, բուժաշխատող

Գլխավոր թեմաներ