00:50 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
314 0 0

Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ վարորդների միջև՝ մի քանի օր առաջ։ Ծեծկռտուքի հետևանքով ուզբեկ վարորդը մահացել է։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ
ՀՀ պետական սահմանին նկարահանումները կարգելվեն. հակառակորդի ի՞նչը չի կարելի ցուցադրել
Հայաստանի պետական սահմանի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
թեգերը:
Սահման, Սպանություն, վարորդ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ