00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու

© Sputnik / Armenuhi MkhoyanУголок с фотографиями погибшего в карабахской войне подполковника Манвела Карапетяна
Уголок с фотографиями погибшего в карабахской войне подполковника Манвела Карапетяна - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Մանվել Կարապետյանը զոհվեց սեպտեմբերի 28-ին՝ դիպուկահարի կրակոցից, երբ փորձում էր ընկերոջ դին իջեցնել դիրքից:

Համեստ, նվիրյալ, իսկական հայրենասեր ու լավ հրամանատար: Այսպես են բոլորը հայրենի Զույգաղբյուրում բնութագրում փոխգնդապետ Մանվել Կարապետյանին: Ծառայության 12 տարիները Թալիշում ու Մատաղիսում է անցկացրել: Մահկանացուն էլ հենց այդտեղ՝ Թալիշում, կնքեց սեպտեմբերի 28-ին՝ դիպուկահարի կրակոցից, երբ փորձում էր ընկերոջ դին իջեցնել դիրքից:

© Photo : provided by family of Manvel KarapetyanՓոխգնդապետ Մանվել Կարապետյանը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանը

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Կարապետյան. ծնվել է 1988 թվականին Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում։ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականին ծառայության է անցել Մատաղիսում։ Մասնակցել է Ապրիլյան պատերազմին։

© Sputnik / Armenuhi MkhoyanՓոխգնդապետ Մանվել Կարապետյանի շքանշանը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանի շքանշանը

31-ամյա փոխգնդապետը, ծնողների խոսքով, ծնված էր հայրենիքի պաշտպան լինելու համար: «Համեստ էր շատ: Երբեք ցույց չէր տալիս, որ գումարտակի հրամանատար է, փոխգնդապետ: Ասում էի՝ որդի՛ս մեկ-մեկ զինվորական համազգեստով ու ուսադիրներով գյուղ արի: Փաթաթվում էր, ասում էր. «Պա՛, վերջացրու»: Նրա համար զինվորներն ամենակարևորն էին: Նրան իր զինվորների կողքից հետ չէին պահում նաև 3 ու 5-ամյա դուստրերը: Այնքան սիրեց Արցախի հողը, որ երիտասարդ կնոջն էլ իր հետ տարավ Արցախ»,-մեզ հետ ունեցած զրույցում հիշում է հայրը՝ Արծրուն Կարապետյանը:

© Photo : provided by family of Manvel KarapetyanՓոխգնդապետ Մանվել Կարապետյանը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանը

Զինվորական Մանվելը դարձել է հոր առաջարկով, բայց նույնիսկ նա չէր կարող պատկերացնել, որ որդու մեջ հայրենասիրական ոգին այդքան մեծ է: «Ասում էր՝ պա՛, հետ դարձի ճանապարհ չկա»: Թալիշը հրամանատարն այնքան է սիրել, որ Հայաստան տեղափոխվելու հնարավորությունից հրաժարվել է: «Շատ առաջարկներ է ունեցել, բայց ասում էր՝ իսկական զինվորը պետք է Արցախում լինի»,-ասում է հայրը:

«Մանվելը շատ հարգված մարդ էր, ես հպարտ էի, որ իր նման մարդ կա իմ կողքին»,- նշում է Մանվել Կարապետյանի այրին՝ Վիկտորյա Հովհաննիսյանը:

© SputnikՓոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքի անդամները ստանում են շքանշանը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքի անդամները ստանում են շքանշանը

Ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Թալիշ, որտեղ Մանվելն արդեն 5 տարի ծառայում էր։

«Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը (2016-ի ապրիլ-խմբ.): Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը:

Ամսի 27-ի առավոտյան արագ-արագ հագնվեց ու գնաց: Գնաց այնպիսի արագությամբ, որ ոչ ինձ, ոչ երեխեքին հաջող չարեց»,-պատմում է կինը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՓոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքի անդամները ստանում են շքանշանը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանի ընտանիքի անդամները ստանում են շքանշանը

Վիկտորյան երեխաների հետ պատահական մեքենայով եկավ Հայաստան: «Մի կերպ ենք փրկվել, որովհետև մեր նկուղում եղած ժամանակ արդեն 20 հոգանոց ջոկատը մտած է եղել Մատաղիս։ Եթե 10-20 րոպե ուշ դուրս գայինք այնտեղից, ապա հենց նկուղում մեզ էլ կսպանեին»,-ասում է Վիկտորյան:

© SputnikՓոխգնդապետ Մանվել Կարապետյանի շիրիմը
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Փոխգնդապետ Մանվել Կարապետյանի շիրիմը

ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի երրորդ հրաձգային գումարտակի հրամանատար փոխգնդապետ Մանվել Կարապետյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին  աստիճանի շքանշանի:

Լրահոս
0