07:55 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1049 0 0

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ աշխատավարձերի ավելացումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Կառավարությունը որոշել է ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Հեղինակներն ակնկալում են, որ աշխատավարձերի ավելացումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, քաղաքացիների մոտ պաշտպանվածության զգացողության ուժեղացմանը, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:

Բուժաշխատողների աշխատավարձի հարցը լուծվել է. ԱՆ

Ըստ թեմայի

Ավտոբուսներով ոստիկանական ուժերի համալրում, խաղաղ ցուցարարներ. ի՞նչ իրավիճակ է Երևանում
«Ավելի շատ աբսուրդ, պարոնա՛յք». ով ու ինչպես է ավերում Հայաստանը
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան, աշխատավարձ, ոստիկան

Գլխավոր թեմաներ