23:13 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Կպարզվի, թե որքան ժամանակ են կանայք ու տղամարդիկ ծախսում աշխատանքի վրա, որքան ազատ ժամանակ ունեն ու ինչով են զբաղվում իրենց հիմնական աշխատանքից դուրս ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է պարզել, թե ինչով են զբաղվում օրվա ընթացքում ՀՀ տարբեր մարզերում բնակվող կանայք ու տղամարդիկ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:

Որոշման համաձայն` ուսումնասիրությունն իրականացնելու է ՀՀ Վիճակագրական կոմիտեն՝ ՄԱԿ-ի «ՄԱԿ Կանայք» կազմակերպության հետ 2021թ.-ի հունվարի 29–ին կնքված համաձայնագրի շրջանակներում:

Համաձայնագրով նախատեսված է կոմիտեին տրամադրել 36 619 988 ՀՀ դրամ՝ Հայաստանում ժամանակի օգտագործման փորձնական հետազոտություն անցկացնելու համար:

Հետազոտությունը թույլ կտա ստանալ ՀՀ բնակչության կողմից ժամանակի օգտագործման վերաբերյալ տվյալներ՝ ըստ սեռի և գյուղ/քաղաք կտրվածքի:

Ուսումնասիրության ընթացքում կներկայացվի, թե որքան ժամանակ են ՀՀ քաղաքացիները ծախսում աշխատանքի վրա՝ վճարվող և չվճարվող, որքան ազատ ժամանակ ունեն ու ինչով են զբաղվում իրենց հիմնական աշխատանքից դուրս ժամերին:

Ընդդեմ հղիության ընդհատումների և վաղ ամուսնությունների․ պատգամավորները դրամաշնորհ կստանան

Հատկանշական է, որ հետազոտության կարևոր բաղադրիչ է հատկապես ժամանակի օգտագործման վիճակագրության գենդերային բաղադրիչը: Ուսումնասիրությունը նախատեսում է հատուկ տարբերակում կանանց ու տղամարդկանց զբաղվածության մասին տեղեկատվության հավաքագրման հարցում՝ ինչով են զբաղված կանայք ու ինչով՝ տղամարդիկ:

Թե ինչ կտա այս հետազոտությունը ՀՀ-ին ու ՀՀ քաղաքացիներին, պարզ չէ: Բայց ծրագրում ներգրավվող վիճակագիրները դրա դիմաց կստանան ընդհանուր շուրջ 31 մլն դրամի աշխատավարձ:

Իսկ հատկացված գումարի մնացած 5 մլն-ը կծախսվի հարցաթերթիկներ կազմելու և այլ տեխնիկական հարցեր լուծելու համար:

Հայաստանը հողագիտական քարտեզ կունենա, գյուղտեխնիկա և դրամաշնորհներ կստանա. փոխնախարար

Ըստ թեմայի

Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
Ֆունկցիոնալության գնահատում. կառավարությունն առաջարկում է վերացնել հաշմանդամության կարգերը
Կարող է խնդրահարույց լինել. Ալավերդյանը` կառավարության օրենսդրական փաթեթի մասին
թեգերը:
Հայաստան, կառավարություն, դրամաշնորհ, Մարզ, Գյուղ

Գլխավոր թեմաներ