06:00 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (228)
10401

«Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և մայրը՝ Քրիս Ջեները, միացել են ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի նախաձեռնությանը, որն ուղղված է Սպիտակ տան ղեկավարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories-ում «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար է հրապարակել ։ Նույնատիպ լուսանկարներ են հրապարակել նաև Քորթնի Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Նրանք նաև նշել են հինգ մարդու, որոնք պետք է նույնպիսի հրապարակումներ անեն։ Քարդաշյան քույրերը նշել են ընտանիքի անդամներին և դիմահարդար Հրուշ Աճեմյանին։

Instagram story Ким Кардашьян
Քիմ Քարդաշյանի հրապարակումը

Ակցիային միացել են նաև «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և ուրիշներ։

«Երկվորյակների պես». Քիմ Քարդաշյանը քրոջ հետ հայկական դրոշով նկար է հրապարակել

Հիշեցնենք` 2020 թ.-ի ապրիլի 24-ին Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության մասին մի քանի հրապարակում էր արել Instagram-ում և գրել, որ իր նախնիները ոչնչացվել են, իսկ մինչև 1917 թվականը Օսմանյան կայսրությունում սպանվել է 1.5 միլիոն հայ։

«Քիմն Արցախ է գնում». Քարդաշյանը ինքնատիպ լուսանկարներ է հրապարակել

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (228)

Ըստ թեմայի

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հավանականությունը մեծ է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սաֆրաստյան
թեգերը:
Ջո Բայդեն, ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ