05:28 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի Մեխակավան բնակավայրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին ու Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա։ Այդ մասին գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մեխակավանի ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում»,-տեղեկացրել է Աբրահամյանը։

Նա հավելել է, որ նշված քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Արցախի Մեխակավան բնակավայրի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Կքննարկվի որպես ալբանական ներկայացվող հայկական հուշարձանների հարցը. Դումանյանն Արցախում է

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` իր տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։

Ըստ թեմայի

Պուտինի ջանքերի շնորհիվ սահմանային վանքերի անվտանգությունն ապահովված է․ Գարեգին Բ
Ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքները, կամ ինչպես են սեպ խրում հայերի ու ռուսների միջև
ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է առաջարկել Արցախի մշակութային հուշարձանների պահպանության համար
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, վանդալիզմ, Եկեղեցի, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ