09:52 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանում 2 տղամարդկանց աղմկահարույց սպանությունից նոր հանգամանքներ են պարզվել։ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ են ներկայացրել։

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Երևան Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։

Օրեր տևած հետախուզական աշխատանքի արդյունքում պարզվեց, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։

Նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, սպանվածի դին ընկերների հետ նետել էին Հրազդան գետը։

«Հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։ Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ 5 անձ ձերբակալվել է։

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

Մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվել է ականատեսի դին։ Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան
թեգերը:
Գետ, Դիակ, Սպանություն

Գլխավոր թեմաներ