22:16 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Հայաստանի առողջապահության նախարարության և Ուղիղ ներդրումների հիմնադրամի միջև սերտ երկխոսություն է ընթանում պատվաստանյութի մատակարարման համար։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հարցը մոտենում է գործնական իրականացման փուլին։

«Ես հուսով եմ, որ մատակարարումը կիրականացվի բավականին կարճ ժամանակում։ Ամեն դեպքում մենք մեր կողմից ամեն կերպ նպաստում ենք դրան»,– ասաց դեսպանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարին, ապա դիվանագետը կոնկրետ տեղեկություններ չունի այդ մասին: Սակայն նրա խոսքով` առողջապահության նախարարության և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի միջև սերտ երկխոսություն է ընթանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։

Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա այն արդեն սերիական արտադրության է հանվել։

Գլխավոր թեմաներ