06:51 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
377 0 0

Հիվանդանոցներն արդեն իսկ բավականին ծանրաբեռնված են, իսկ կորոնավիրուսի վարակման դեպքերը չեն նվազում։ Արդյո՞ք կվերադառնանք դիմակ չկրելու համար տուգանքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճի պատճառով Հայաստանում ավելանում է այն հիվանդանոցների թիվը, որոնք զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:

«Կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ այս պահին զբաղվում են 15 հիվանդանոց, որոնցից մեկին հենց այսօր ենք ներգրավել այդ պրոցեսում։ Այդ հիվանդանոցներից 5-ը մարզային են, մյուսները երևանյան հիվանդանոցներն են։ Մասնավորապես, մարզերում վարակակիրների բուժմամբ զբաղվում են Գյումրու երկու ԲԿ–ները և Կապանի, Մարտունու, Սպիտակի ԲԿ–ները»,–ասաց Խաչատրյանը։

Ի պատասխան այն հարցի, թե բաց և փակ տարածություններում դիմակ չդնելու համար արդյո՞ք կարող են նորից տուգանքներ կիրառվել, Խաչատրյանը նշեց, որ իրականում դիմակ դնելու որոշումը չի էլ չեղարկվել, այսինքն` հիմա էլ պարտադիր է այն։ Նա հավելեց, որ կան պատասխանատու մարմիններ, որոնք պետք է վերահսկեն իրավիճակը։

Ի դեպ, երեկվա` մարտի 25-ի դրությամբ, կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում միայն երկու ազատ մահճակալ էր մնացել։ Նշենք նաև, որ նախորդ տարի կորոնավիրուսի պիկի ժամանակ 29 հիվանդանոցներում էր վարակակիրների բուժում իրականացվում։

Համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ ասում է, որ արդեն իսկ մոտենում ենք կորոնավիրուսային պիկին։

«Բնական ձևով է ընթանում համաճարակային պրոցեսը. դեպքերը կավելանան, որոշակի իմունիտետ ձեռք կբերենք, և եթե նորից հատուկ միջոցառումներ չիրականացնենք, կունենանք կորոնավիրուսի 4-րդ և 5-րդ ալիքները։ Հարցն այն է, որ չնայած բոլորն էլ ծանոթ են հակահամաճարակային կանոններին, թուլացրել են զգոնությունը։ Մեկն ասում է` հիվանդացել է և արդեն հակամարմիններ ունի, մյուսն ասում է` իրեն ապահով է զգում, քանի որ կողքինը հակամարմին ունի»,–նշեց համաճարակաբանը։

Այս պահին ավելի քան 600 մարդ է մահվան հետ կռիվ տալիս. Ավանեսյանը` կորոնավիրուսի մասին

Նրա խոսքով` մահճակալային ֆոնդը զբաղված է, հիվանդանոցներն արդեն իսկ բավականին ծանրաբեռնված են. կորոնավիրուսով վարակված մի հղի կնոջ հոսպիտալացնելու համար այսօր երկար է փնտրտուքների մեջ եղել։

Մերի Տեր-Ստեփանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակից ելքն այն է, որ յուրաքանչյուր հաստատություն պետք է իր ներքին վերահսկման համակարգն ունենա։ Այսինքն` բանկերը, պետական և մասնավոր կառույցները պետք է իրենց հաստատության ներսում կանոններ սահմանեն։ Հակահամաճարակային կանոնները, ըստ մասնագետի, պետք է վարքագիծ դառնան, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար խոսվի դրանց մասին։

Ի դեպ, մեր հարցին, թե հաշվի առնելով վերջին օրերի իրավիճակը` հնարավո՞ր է նորից դիմակ չդնելու համար տուգանքներին վերադարձ լինի, ոստիկանության լրատվական վարչությունից պատասխանեցին, որ ոստիկանությունը որոշումները կատարող մարմին է, այս պահին նման որոշում չկա։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1005–ով և դարձել 188 446։

Ըստ թեմայի

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է
Վանաձորի ԲԿ–ի տարածքում 45 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի
Մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված է. Թորոսյանը խոսեց ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների մասին
թեգերը:
համավարակ, հիվանդանոց, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ