22:23 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
136 0 0

Գարնան առաջին ամիսը մոտենում է ավարտին, սակայն այնպիսի տպավորություն է, թե Երևանում խոր ձմեռ է։ Մայրաքաղաքում խոշոր փաթիլներով ձյուն է գալիս։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Արդեն մի քանի ժամ է` Երևանում ասես ձմեռ լինի. մեծ–մեծ փաթիլներով ձյունը, ճիշտ է, հալվում է ասֆալտին, բայց ավտոմեքենաներն ակնհայտորեն սպիտակել են։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե գիժ մարտը ինչ անակնկալ է մատուցել երևանցիներին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ այս պահին ձյուն է գալիս նաև Շիրակի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ցրտեր են մոտենում. ծաղկած ծիրանենիների այգիներում պետք է կանխարգելիչ միջոցառումներ անել

Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։

Պահպանենք բնությունը․ մեկ ժամով երկրի լուսավորությունը կանջատվի 

թեգերը:
Երևան, ձյուն, ձմեռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ