19:42 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
327 0 0

Ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցներում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանապահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարած աշխատանքը պատերազմի ընթացքում։ Նա ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։

«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր  վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- տեղեկացրեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ առայսօր պաշտոնական տվյալներ չկան։ Մինչ այսօրվա ասուլիսը՝ չէր նշվում նաև վիրավորների թիվը։

 

Ըստ թեմայի

«Եթե ապոկալիպսիս էլ լինի, չենք գնալու»․ ռուս հարսն ու Արցախյան պատերազմի տպավորությունները
«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին
Հայ-ռուսական հարաբերություններն ու արցախյան պատերազմը. ո՞րն է Փաշինյանի մեղքը
թեգերը:
Վիրավոր, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ