05:59 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13410

Փորձագետները կարծում են, որ դա վարչապետի նախընտրական խայծն է և անիրատեսական գաղափար։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոստացել է ակադեմիական ավան կառուցել։ Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոսել է հայկական բուհերի խնդիրներից։ Ավելի վաղ նա նույն ծրագրից խոսել էր ԿԳՄՍ-ում։

«Մենք գաղափար ունենք Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի, ստացված միջոցներով էլ Երևանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական ավան»,- ասել է վարչապետը Արմավիրում։

Նրա խոսքով՝ ակադեմիական ավանում պետք է հավաքել երկրի գիտական և դասախոսական լավագույն կազմը։

Փորձագետները կարծում են, որ դա վարչապետի նախընտրական խայծն է և անիրատեսական գաղափար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը ասել էր, որ այն քաղաքականությունը, որ վարում է իշխանությունը կրթության և գիտության ոլորտում միանշանակ փաստում է, որ որևէ կապ չունի ակադեմիական քաղաք հիմնելու գաղափարի հետ։

Նա հիշեցրել էր, որ այս կառավարության որոշմամբ կրճատվել է գիտական գործունեությանը տրվող պետական ֆինանսավորումը։

Խոսքը մարտի 11-ի կառավարության նիստի մասին է, երբ որոշվեց չեղարկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում էր, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար 2002 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով:

Ռուսաստանի բուհեր ընդունվելը 5 անգամ հեշտացել է. ի՞նչ է տալիս սուպերծառայությունը

Այդ միջոցները պետք է ուղղվեին բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանը, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Ի դեպ, սա չզեկուցվող հարցերի շարքում էր դասվել։

Ըստ թեմայի

Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը
«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին
Իշխանության եկած քաղաքական ուժը զրոյացնում է բուհական ինքնավարությունը. Էմին–Տերյան
թեգերը:
բուհ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ