06:50 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Ընկերությունից շեշտում են, որ ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է վազուրդներում և գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա իր հերթին կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Երևանի երկու 18-ամյա բնակիչներ բռնվել են Երևան-Նորագավիթ հատվածում կապի մալուխի գողության փորձի ժամանակ: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։

«Մարտի 23-ին Երևանի կայարանի հերթապահն Անվտանգության ծառայություն հաղորդեց, որ Երևան-Նորագավիթ հատվածում անջատվել է կապը: Միևնույն ժամանակ, դեպքի վայրում հերթապահություն իրականացնող Անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել և բռնել են երկու կասկածելի դեռահասների, որոնց հետո փոխանցեցին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հետագայում պարզվել է նրանց ինքնությունը, և այն, որ նրանցից մեկը նախկինում արդեն դատապարտվել է նմանատիպ հանցագործության համար:

Նոր վագոններ մայիսից, էլեկտրագնացքներ` օգոստոսից. «Հարավկովկասյան երկաթուղին» կհամալրվի

Ձերբակալվածները խոստովանել են, որ կատարել են այս, ինչպես նաև մարտի 19-ին Երևան-Նորագավիթ հատվածում 30 մետր մալուխի գողությունը:

Նկատենք, որ տարեսկզբից Հարավկովկասյան երկաթուղում աճել է երկաթուղային համակարգի վրա արտաքին ազդեցությունների թիվը. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 35 նման դեպք, ինչը 3 անգամ գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հիմնականում դրանք էլեկտրական և կապի մալուխների գողություններ և գողության փորձեր են, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

«Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող երկաթուղու գույքի գողությունները իրականում մեծ վտանգ են ներկայացնում գնացքների երթևեկության անվտանգության համար: Ընդամենը մի քանի մետր մալուխի գողությունը հանգեցնում է վազուրդներում և գծանցներում կապի կորստին, ինչն անհնար է դարձնում գնացքների շարժի վերահսկումը, իսկ դա իր հերթին կարող է վտանգավոր միջադեպերի և վթարների պատճառ դառնալ»,–շեշտում են ընկերությունից:

Կրթական նոր նախագիծ․ Հայաստանում երկաթուղայինների են պատրաստելու

Ընկերությունը վստահ է, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը:

Ըստ թեմայի

Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու
ՀԿԵ-ն արձանագրել է բեռների և ուղևորների փոխադրումների ծավալի անկում
ՀԿԵ-ի գույքը գողանալու և չարամտորեն վնասելու դեպքերը 2,5 անգամ ավելացել են
թեգերը:
Հայաստան, գողություն, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), մալուխ

Գլխավոր թեմաներ