16:07 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը:

«Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Դիմումը (ըստ ներկայացված ձևի), անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին` ստանալով դիմումը նախարարություն մուտքագրվելու վերաբերյալ ստացականը:

Փաշինյանը շարունակում է ակադեմիական ավան խոստանալ քաղաքացիներին

 

թեգերը:
տարկետում, զորակոչ, Բանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ