16:03 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
160 0 0

Արցախի ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցիների հարձակմանը ենթարկված ավտոմեքենայի վարորդի հետ:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–ի էջում անդրադարձել է հայ զինծառայողների աճյունները տեղափոխող ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների հարձակման փաստին: Նա կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ:

«Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը»,- նշում է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից:

Նա նաև հիշեցնում է, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

«Կարևոր է ընգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ»,- շեշտում է պաշտպանը:

Նա Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով:

Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում այսօր տեղեկություն էր տարածվել, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները:

Վարորդը, սակայն, կանգ չի առել ու անվտանգ կարողացել է տեղ հասցնել զոհվածների աճյուններով բեռնված ավտոմեքենան:

Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին

Ըստ թեմայի

Լիսագորի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ. ՊԲ
Ինչու են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը
Ինչպես են ՌԴ մասնագետներն ականազերծում Շուշի–Լիսագոր ճանապարհը. տեսանյութ
Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում անհետ կորել է 42 ոստիկան
թեգերը:
ավազակային հարձակում, ադրբեջանցի, Արցախ, Գեղամ Ստեփանյան

Գլխավոր թեմաներ