07:52 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20410

2020-ի ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթի փոխարեն քաղաքացիները կարճ հաղորդագրություն էին ուղարկում, իսկ նրանց անունները լուսապատկերով հայտնվում էին հուշահամալիրի պատերին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ապրիլի 24-ին երթ լինելու է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում եղել եմ խորհրդակցության, և այնտեղ մենք քննարկել ենք առաջիկայում նախատեսվող միջոցառումները՝ ապրիլի 24-ի հետ կապված: Այս տարի կլինեն միջոցառումներ, բայց ամենակարևորն ինձ համար՝ ապրիլի 24-ին երթ լինելու է»,- ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ավանդական երթի փոխարեն քաղաքացիները կարճ հաղորդագրություն էին ուղարկում, իսկ նրանց անունները լուսապատկերով հայտնվում էին հուշահամալիրի պատերին։ Իսկ ժամը 22-ից մինչև առավոտ հուշահամալիրի տարածքում երաժշտական տարբեր խմբեր դասական ու ժողովրդական ստեղծագործություններ էին կատարում։

Հիշեցնենեք՝ ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։

Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը

Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկներ, այդ թվում Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիան, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Շվեյցարիայի, Կանադայի, Լեհաստանի խորհրդարանները։

Ըստ թեմայի

Մտածում եմ այն արցախցիների մասին, որոնք նոր ցեղասպանության զոհ դարձան. Վալերի Բուայե
Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան
Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, երթ, Ծիծեռնակաբերդ

Գլխավոր թեմաներ