00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում

© Photo : Unsplash / Masahiro NaruseАнанас
Ананас - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Բաժանորդագրվել
Սոֆի Լորենը, որը 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է համարվում, պնդում է, որ հենց անանասն է իրեն օգնել պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Արդյո՞ք այս միրգն իսկապես հրաշագործ հատկություններ ունի՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Անանասի պատմական հայրենիքը ընդունված է համարել Բրազիլիան։ Հետաքրքիր է, որ Կարիբյան ծոցի բնակիչները դրանից բուժական միջոցներ և գինի էին պատրաստում, իսկ տերևներից` կտոր արտադրում։

Закуска из огурца с редисом - Sputnik Արմենիա, 1920, 17.08.2020
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Անանասն ամբողջ աշխարհում լայն տարածում է ստացել ոչ միայն անկրկնելի համային որակների, այլև օգտակար հատկությունների համար։ Այն հարուստ է РР, К, Е, А, С, ինչպես նաև В խմբի վիտամիններով, նաև միկրոտարրերով՝ կալիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, սելեն, յոդ, կալցիում։

Բացի այդ, այն պարունակում է արժեքավոր բջջանյութեր, պեկտիններ (շաքարանյութ) և հակաօքսիդանտներ, բիոֆլավանոիդներ և բուսական ֆերմենտներ։

Սակայն անանասի բաղադրության մեջ ամենաարժեքավորը համարվում է բրոմելայնը․ այս ֆերմենտը նպաստում է սպիտակուցի քայքայմանը։ Ի դեպ, անանասից բացի միայն պապայան և կիվին կարող են հպատանալ իրենց բաղադրության մեջ բրոմելայնի առկայությամբ։ Այս տարրը կա անանասի բոլոր  մասերում, բայց ամենաշատը՝ պինդ միջուկային մասում, թեև շատերն այն չեն սիրում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Բրոմելայնը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ստամոքսի ցածր թթվայնությամբ, մարսողության խանգարմամբ են տառապում։ Բացի այդ, այն իմունախթանիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի։

Մի քանի տարի առաջ բրոմելայն պարունակող դեղամիջոցներն ակտիվորեն տարածվում էին որպես ճարպն այրող, նիհարեցնող միջոցներ, բայց սննդաբանները զգուշացնում են, որ անանասը կարող է օգնել քաշի նվազմանը միայն հավասարակշռված սննդակարգի դեպքում՝ կալորիաների ոչ մեծ  պակասուրդով և բավարար ֆիզիկական ակտիվությամբ։

Այնուամենայնիվ, անանասն իզուր չեն ներառում զանազան սննդակարգերում։ Այն պարունակում է վիտամին В1, որը պատասխանատու է ածխաջրերի փոխանակության համար և, համապատասխանաբար, օգնում է ավելի արագ ազատվել ավելորդ քաշից։ Միաժամանակ, անանասը գրեթե յուղեր չի պարունակում, իսկ կալորիականությունն ընդամենը 48 կկալ է 100 գրամում։

Բացի այդ, այս միրգը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այսինքն՝ արյան մեջ շաքարի և ինսուլինի կտրուկ տատանումներ չի առաջացնում։ Ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետ և ավելորդ քաշ ունեցող մարդիկ կարող են օգտագործել այն՝ առանց առողջությանը վնասելու։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Այսօր այս էկզոտիկ միրգը վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակում, ինչպես նաև չորացրած՝ մրգային չիփսերի և չրերի տեսքով։ Բայց այս բազմազան տարբերակների ամբողջ օգտակարությունը հենց թարմ պտուղների մեջ է խտացված։ Իսկ տրոպիկական մրգի սիրահարները պետք է հիշեն, որ հասած անանասը 4-5 անգամ ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան չհասածը։

Ամրացնում է դիմադրողականությունը

Անանասը հզորագույն իմունամոդուլյատոր է, ինչը հատկապես պետքական է ցուրտ եղանակին։ Այն այնքան հարուստ է վիտամին С-ով, որ այդ վիտամինի օրական չափաբաժինը ստանալու համար բավական է օրը երկու շերտիկ անանաս ուտել։ Ի դեպ, հակաբորբոքային ազդեցության շնորհիվ խորհուրդ է տրվում ձմռանը շաբաթը գոնե մեկ թարմ անանաս ուտել։

Սրտի և անոթների համար

Այս պտուղը շատ օգտակար է բարձր ճնշման և սրտի հիվանդությունների դեպքում, քանի որ մաքրում և ամրացնում է անոթները, պայքարում այտուցների դեմ։ Դրա պարբերական օգտագործումը մաքրում է այունը խոլեստերինից և կարգավորում հեմոգլոբինը։ Բացի այդ, անանասը հիանալի կանխարգելիչ միջոց է ուռուցքային հիվանդությունների դեմ։

Հանգստացնում է նյարդային համակարգը

Անանասի հերթական առավելությունն այն է, որ դրա օգտագործումն օգնում է բարձրացնել տրամադրությունը, հաղթահարել դեպրեսիան և հանգստացնել նյարդային համակարգը։ Անանասը ամինաթթվային տրիպտոֆանի հիանալի աղբյուր է, որը հանգստացնող ազդեցություն ունի։

Խոհարարության մեջ

Անանասը մեծ պահանջարկ է վայելում հատկապես Ասիայի և Հարավային Աֆրիկայի խոհանոցներում։ Այս մրգից աղանդեր են պատրաստում, ավելացնոմ են աղցանների մեջ, շոգեխաշում, պահածոյացնում, թարմ քամած հյութեր և սմուզի պատրաստում։ Անանասը հիանալի համադրվում է թռչնամսի, մսի, բրնձի, բանջարեղենի, մրգերի և ծովամթերքի հետ։

Ո՞ւմ կարող է վնասել անանասը

Մրգային թթուների մեծ քանակի պատճառով անանասը հակացուցված է գաստրիտ, բարձր թթվայնություն և ստամոքսի խոց ունեցող մարդկանց։ Անանասը սննդակարգից պետք է բացառեն նաև հղի կանայք, քանի որ այն կարող վիժման հանգեցնել։

Անանաս օգտագործելիս ցանկալի է չգերազանցել օրական չափաբաժինը, քանի որ այն կարող է բերանի լորձաթաղանթի բորբոքում առաջացնել և հանգեցնել փոքրիկ խոցերի։ Չարժե անանաս ուտել, եթե հակված եք ալերգիաների։ Մինչև 6 տարեկան երեխաներին միրգը կարելի է տալ խիստ սահմանափակ քանակով, քանի որ այն կարող է աղիքների լորձաթաղանթի բորբոքում առաջացնել։

Այս էկզոտիկ մրգին պետք է զգուշորեն վերաբերվեն նաև ատամների էմալի և լնդերի խնդիրներ ունեցող մարդիկ՝ դրա բարձր թթվայնության պատճառով։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը

Լրահոս
0