15:05 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
10110

Կայքի տեղեկություններով` երիտասարդին հասցրել են հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց նա մահացել է այդպես էլ գիտակցության չգալով։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - SputnikԵրեկ՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կետրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խ-ն է, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է»,–գրում է կայքը։

Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հարևանությամբ գործող «Կոնգո» գերեզմանոցից, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, «Մակարով» տեսակի ատրճանակով հոր գերեզմանի մոտ կրակել է իր գլխին։

Կայքի տեղեկություններով՝ նա նախկիում աշխատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։

Ինքնասպանություն Գորիսում. 30–ամյա բնակիչն ինքնաձիգով կրակել է ծնոտին, դին գտել են տանը

Ըստ թեմայի

«Ես չէի կարող այդ խոսքերը հանդուրժել». Էրդողանի 27–ամյա թիկնապահն ինքնասպան է եղել
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային
Սյունիքի ողբերգական դեպքի մանրամասները. 30-ամյա որդին մոր ներկայությամբ է ինքնասպան եղել
թեգերը:
Երիտասարդ, ինքնասպանություն, Վանաձորի ԲԿ, Վանաձոր

Գլխավոր թեմաներ