23:37 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է, որ ակադեմիական ինստիտուտների ճակատագիրը հայտնի է։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Գիտությունների ազգային ակադեմիան չի լուծարվում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում ակադեմիային և դրա ինստիտուտներին, որ Խորհրդային Միությունը նվիրել է Հայաստանին։

«Մենք չենք լուծարելու ԳԱԱ–ն, իսկ ակադեմիական շենքերին որևէ վտանգ չի սպառնում։ Բացի այդ, որևիցե մեկը որևէ բան մեզ չի նվիրել` ակադեմիան մեր ժողովուրդն է կառուցել, դա մերն է` մեր ազգինը։ Ի՞նչ է նշանակում` նվիրել է, այսինքն` ինչ պետք է աներ Խորհրդային Միությունը` մեր շենքերը վերցներ–տանե՞ր իր հետ»,–ասաց Դումանյանը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում, պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։

Սա բուռն քննարկումների և քննադատության տեղիք էր տվել։ ԱԺ–ն այս տարվա մարտի 24-ին ընդունել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը։ Մինչև օրս պարբերաբար լուրեր են շրջանառվում ակադեմիական ինստիտուտների փակման մասին։

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Ըստ թեմայի

«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին
Իշխանության եկած քաղաքական ուժը զրոյացնում է բուհական ինքնավարությունը. Էմին–Տերյան
«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը
թեգերը:
Վահրամ Դումանյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ)

Գլխավոր թեմաներ