08:07 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման համար գործատուն նաև մինչև 500 000 դրամ աջակցություն կստանա:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմում վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուին պետությունը փոխհատուցում կհատկացնի: Աջակցության նոր ծրագիրը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

Ըստ ծրագրի` 2021 թվականի ապրիլի 1-ից հետո աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուն կստանա աջակցություն՝ այդ անձի աշխատավարձի եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամ:

Իսկ հաշմանդամություն ունեցող աշխատակցի աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում պետությունը գործատուին նաև մինչև 500 000 դրամ միանվագ փոխհատուցում կտրամադրի:

Միջոցառումից օգտվելու համար գործատուն պետք է դիմում ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։

Աջակցության տրամադրումը դադարեցվում է աշխատանքային պայմանագրի լուծման հետ միաժամանակ:

Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը. նախարար

թեգերը:
զինծառայող, Վիրավոր, գործատու, Հայաստան

Գլխավոր թեմաներ