23:31 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Որոշումն ընդունվել էր 2020թ-ի պատերազմի ընթացքում: Դրանով նախատեսվում է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Պոտենցիալ շահառուների թիվը հաշվարկված է 7000:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների ընտանիքի ուսանող անդամների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից արդեն իսկ փոխանցվել է 205 մլն դրամ, որով վճարվել է 1373  ուսանողի վարձ: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` առաջարկելով այդ գումարն ավելացնել ևս 590 մլն դրամով: 

Դումանյանի խոսքով` այդ գումարով կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ, ըստ որում՝ ոչ միայն բուհերի, այլև քոլեջների սովորողների:

Հիշեցնենք՝ որոշումն ընդունվել էր 2020թ.-ի պատերազմի ընթացքում: Դրանով նախատեսվում է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Պոտենցիալ շահառուների թիվը հաշվարկված է 7000:

ԿԳՄՍ նախարարի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր շահառուների ուսման 1 կիսամյակի վարձը կփոխհատուցվի: Բանն այն է, որ շահառուների թվում կան դեռևս զինվորական ծառայության մեջ գտնվող տարկետում ստացած ուսանողներ, ովքեր զորացրվելուց ու ուսումնական հաստատությունում վերականգնվելուց հետո ևս կկարողանան օգտվել իրենց հասանելիք աջակցությունից:

«18-21 տարեկան ուսանողուհիներս տեսան ԱԱԾ-ի էդ ապուշ ռելիզը». Սաղաթելյանն էլ չի դասախոսի

Ըստ թեմայի

Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության շենքի հսկողությունը
Պետական ծառայողների կանայք և երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին
ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերանայել բյուջեն. եկամուտներն աճել են 20 մլրդ դրամով
թեգերը:
զինծառայող, Արցախյան պատերազմ, Ուսանող, վարձ, Վահրամ Դումանյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ