19:52 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24010

Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրը նշվում է ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների կենտրոն։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շենքում դաշնամուրի ձայներ են լսվում։ Հենց մուտքի մոտ պատին ծառ է պատկերված, որի վրա գրված են բարեգործների անունները։ Նախասրահում ցուցադրված են կենտրոնի սաների աշխատանքները՝ նկարներ, թևնոցներ, էկո-օճառ, մոմեր, խաղալիքներ, կավե բաժակներ, ծաղկամաններ և էլի տարբեր հետաքրքիր իրեր։

Работы воспитанников учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Մեզ դիմավորում է Աննա անունով աղջիկը և առաջարկում ոչ մեծ էքսկուրսիա անցկացնել կենտրոնում։ Ծրագրերի համակարգող Նելլի Հունանյանն իր հերթին սիրալիր համաձայնում է ուղեկցել մեզ և մանրամասն պատմում է, թե ինչով են զբաղվում սաները այս կամ այն սենյակում։ Նա լավ ծանոթ է երեխաների առանձնահատկություններին և ամեն մեկին յուրովի է սիրում։

Координатор программ центра  «Мой путь»  Нелли Унанян в учебно-реабилитационном центре для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագրերի համակարգող Նելլի Հունանյան

Բոլոր սաները տարբեր են, և յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է պետք։ Յուրաքանչյուրն իր հետաքրքիր ներաշխարհն ունի։ Այս կենտրոնի սաներն առանձնանում են բարձր զգայունությամբ, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բոլորը փորձում են առավելագույն հարմարավետություն ստեղծել և ընտանեկան միջավայր ձևավորել։

«Մեր երեխաների համար կարևոր է շփումն ու անվտանգության զգացումը»,-ասում է Նելլին։

Работы воспитанников учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Նա չի հասցնում խոսքն ավարտել, երբ խեցեգործության սենյակ է մտնում սաներից մեկը։ Ռաֆայել Մարտիրոսյանն է։ Հենց նրա մայրիկի և կենտրոնի ևս երկու սաների մայրերի նախաձեռնությամբ, նրանց ընդհանուր ջանքերով է ժամանակին ստեղծվել կենտրոնը։

Տղան մոտենում է մեր օպերատորին և գրկում նրան։

«Մենք հյուրեր ունենք։ Ես կնվագեմ հյուրերի համար»,-ուրախ-ուրախ ասում է տղան։

Рафаэль, воспитанник учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար

Մենք նայում ենք միմյանց ու հասկանում, որ շփման եզրերը գտնված են։ Ռաֆայելը հեռանում է, իսկ մենք հետևում ենք, թե ինչպես է մեկ ուրիշ տղա ծաղկաման պատրաստում։ Դա օգնում է բարձրացնել երեխաների ձեռքերի զգայունությունը, և նրանց շատ է դուր գալիս ժամանակ անցկացնել այդ սենյակում։ Նրանք նաև շատ են սիրում թևնոցներ պատրաստել ոչ թանկարժեք բնական քարերից։

Դաստիարակչուհիները հավատացնում են, որ մանր հուլունքները թելին շարելը, մատներով մանր աշխատանք կատարելն օգնում է զարգացնել ձեռքերի շարժողականությունը։ 14-ամյա Դավիթին հարցնում ենք՝ արդյո՞ք նրան դուր են գալիս ընկերների պատրաստած թևնոցները, և տղան սկսում է բարձր ծիծաղել։ Նելլին ժպտում է և արձանագրում․ «Կա՛ շփումը»։

Давид, воспитанник учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Երկու հարևան դասարաններում երեխաները թղթե իրեր, բացիկներ են պատրաստում։ Օգտագործում են իրենց ձեռքով հավաքած ծաղիկներն ու բույսերը, ժապավենների կտորներ։ Կենտրոնի աշխատակցուհիներն օգնում են նրանց և փորձում այնպես անել, որ հաճելի լինի յուրաքանչյուրին. երեխայի նախընտրած ծաղիկը կամ թղթի գույնն են ընտրում։ Վահանն ու Ալեքսանդրը այդ առումով քմահաճ չեն։ Նրանց պատրաստած բացիկները վաճառելու են ցուցահանդեսի ժամանակ։

Ваан (слева) и Александр, воспитанники учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Նելլին մեզ ուղեկցում է հաջորդ սենյակ։ Այստեղ մոմեր են պատրաստում։ Ռաֆայելն արագ մոտենում է նրան և բռնում ձեռքերը. փորձում է տաքացնել։ Նելլին ժպտում է և շնորհակալություն հայտնում։ Իսկ տղան շրջվում է դեպի օպերատորը և սկսում շփվել նրա հետ։

-Ինձ հեռուստացույցո՞վ են ցույց տալու։

-Չէ, համացանցում։

-Լավ։ Ես Նառայի համար մոմ եմ սարքել։

«Կա՛ շփում»,-ասում եմ քթիս տակ։ Եվ մենք հերթով ևս մի քանի դասարան ենք մտնում, որտեղ կենտրոնի սաները նկարում են, գործում, էկո-օճառ են պատրաստում, կարում, շարֆեր նկարազարդում և այլն։

Воспитанники учебно-реабилитационного центра  «Мой путь» для детей и подростков с аутизмом
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Մի քանի վառ և բավականին տպավորիչ նկար ենք նկատում․ Էդվին Հովսեփյանի աշխատանքներն են։ Մեր այցելության պահին տղան կենտրոնում չէր, բայց ապրիլի 6-ին տեղի է ունենալու նրա աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Բազմաթիվ հայտնի մարդիկ են հրավիրված։ Կենտրոնի աշխատակիցները պատրաստվում են երեկոյին, և նրանցից ամեն մեկն իր հերթին հրավիրում է մեզ։

  • «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները
    «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
    Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
    «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
    «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից
    «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները
    «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները

Նորից երաժշտություն ենք լսում և մտնում ենք հանդիսությունների սրահ։ Ռաֆայելը հատուկ մեզ համար սկսում է նվագել The Beatles խմբի Yesterday երգը և հասկանում ենք, որ շփումն իրոք ստացվել է։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանում գրանցված է աուտիզմ ունեցող 310 երեխա։ Այդ երեխաները հաշմանդամության կարգ են ստացել։ Սակայն առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` օգնության համար բժշկական հաստատություններ դիմող աուտիզմ ունեցող երեխաների թիվը գերազանցում է 560-ը։

Պտույտների համար խենթացող ու Բախի արիայից հուզվող «ինժեներ» Ռաֆոն. աուտիզմի ուրիշ աշխարհը

Ըստ թեմայի

Կաղապարից դուրս. աուտիզմը հիվանդությու՞ն է, թե՞ առանձնահատկություն
Հայաստանում աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների թիվը տարեցտարի աճում է
Ինչպես է աուտիզմ ունեցող Հայկը թմբուկ ու քսելոֆոն նվագում. կարևորը չհուսահատվելն է
թեգերը:
Վերականգնողական կենտրոն, երեխա, աուտիզմ

Գլխավոր թեմաներ