00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրը նշվում է ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների կենտրոն։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Աուտիզմ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շենքում դաշնամուրի ձայներ են լսվում։ Հենց մուտքի մոտ պատին ծառ է պատկերված, որի վրա գրված են բարեգործների անունները։ Նախասրահում ցուցադրված են կենտրոնի սաների աշխատանքները՝ նկարներ, թևնոցներ, էկո-օճառ, մոմեր, խաղալիքներ, կավե բաժակներ, ծաղկամաններ և էլի տարբեր հետաքրքիր իրեր։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Մեզ դիմավորում է Աննա անունով աղջիկը և առաջարկում ոչ մեծ էքսկուրսիա անցկացնել կենտրոնում։ Ծրագրերի համակարգող Նելլի Հունանյանն իր հերթին սիրալիր համաձայնում է ուղեկցել մեզ և մանրամասն պատմում է, թե ինչով են զբաղվում սաները այս կամ այն սենյակում։ Նա լավ ծանոթ է երեխաների առանձնահատկություններին և ամեն մեկին յուրովի է սիրում։

© Sputnik / Aram NersesyanԾրագրերի համակարգող Նելլի Հունանյան
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ծրագրերի համակարգող Նելլի Հունանյան

Բոլոր սաները տարբեր են, և յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում է պետք։ Յուրաքանչյուրն իր հետաքրքիր ներաշխարհն ունի։ Այս կենտրոնի սաներն առանձնանում են բարձր զգայունությամբ, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բոլորը փորձում են առավելագույն հարմարավետություն ստեղծել և ընտանեկան միջավայր ձևավորել։

«Մեր երեխաների համար կարևոր է շփումն ու անվտանգության զգացումը»,-ասում է Նելլին։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Նա չի հասցնում խոսքն ավարտել, երբ խեցեգործության սենյակ է մտնում սաներից մեկը։ Ռաֆայել Մարտիրոսյանն է։ Հենց նրա մայրիկի և կենտրոնի ևս երկու սաների մայրերի նախաձեռնությամբ, նրանց ընդհանուր ջանքերով է ժամանակին ստեղծվել կենտրոնը։

Տղան մոտենում է մեր օպերատորին և գրկում նրան։

«Մենք հյուրեր ունենք։ Ես կնվագեմ հյուրերի համար»,-ուրախ-ուրախ ասում է տղան։

© Sputnik / Aram NersesyanՌաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար

Մենք նայում ենք միմյանց ու հասկանում, որ շփման եզրերը գտնված են։ Ռաֆայելը հեռանում է, իսկ մենք հետևում ենք, թե ինչպես է մեկ ուրիշ տղա ծաղկաման պատրաստում։ Դա օգնում է բարձրացնել երեխաների ձեռքերի զգայունությունը, և նրանց շատ է դուր գալիս ժամանակ անցկացնել այդ սենյակում։ Նրանք նաև շատ են սիրում թևնոցներ պատրաստել ոչ թանկարժեք բնական քարերից։

Դաստիարակչուհիները հավատացնում են, որ մանր հուլունքները թելին շարելը, մատներով մանր աշխատանք կատարելն օգնում է զարգացնել ձեռքերի շարժողականությունը։ 14-ամյա Դավիթին հարցնում ենք՝ արդյո՞ք նրան դուր են գալիս ընկերների պատրաստած թևնոցները, և տղան սկսում է բարձր ծիծաղել։ Նելլին ժպտում է և արձանագրում․ «Կա՛ շփումը»։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Երկու հարևան դասարաններում երեխաները թղթե իրեր, բացիկներ են պատրաստում։ Օգտագործում են իրենց ձեռքով հավաքած ծաղիկներն ու բույսերը, ժապավենների կտորներ։ Կենտրոնի աշխատակցուհիներն օգնում են նրանց և փորձում այնպես անել, որ հաճելի լինի յուրաքանչյուրին. երեխայի նախընտրած ծաղիկը կամ թղթի գույնն են ընտրում։ Վահանն ու Ալեքսանդրը այդ առումով քմահաճ չեն։ Նրանց պատրաստած բացիկները վաճառելու են ցուցահանդեսի ժամանակ։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Նելլին մեզ ուղեկցում է հաջորդ սենյակ։ Այստեղ մոմեր են պատրաստում։ Ռաֆայելն արագ մոտենում է նրան և բռնում ձեռքերը. փորձում է տաքացնել։ Նելլին ժպտում է և շնորհակալություն հայտնում։ Իսկ տղան շրջվում է դեպի օպերատորը և սկսում շփվել նրա հետ։

-Ինձ հեռուստացույցո՞վ են ցույց տալու։

-Չէ, համացանցում։

-Լավ։ Ես Նառայի համար մոմ եմ սարքել։

«Կա՛ շփում»,-ասում եմ քթիս տակ։ Եվ մենք հերթով ևս մի քանի դասարան ենք մտնում, որտեղ կենտրոնի սաները նկարում են, գործում, էկո-օճառ են պատրաստում, կարում, շարֆեր նկարազարդում և այլն։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներից

Մի քանի վառ և բավականին տպավորիչ նկար ենք նկատում․ Էդվին Հովսեփյանի աշխատանքներն են։ Մեր այցելության պահին տղան կենտրոնում չէր, բայց ապրիլի 6-ին տեղի է ունենալու նրա աշխատանքների ցուցահանդես-վաճառքը։ Բազմաթիվ հայտնի մարդիկ են հրավիրված։ Կենտրոնի աշխատակիցները պատրաստվում են երեկոյին, և նրանցից ամեն մեկն իր հերթին հրավիրում է մեզ։

© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները - Sputnik Արմենիա
1/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները
© Sputnik / Aram NersesyanՌաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար - Sputnik Արմենիա
2/6
Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն - Sputnik Արմենիա
3/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
4/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից - Sputnik Արմենիա
5/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից
© Sputnik / Aram Nersesyan«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները - Sputnik Արմենիա
6/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները
1/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աշխատակիցները
2/6
Ռաֆայել Մարտիրոսյանը նվագում է հյուրերի համար
3/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն
4/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում
5/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուներից
6/6
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի շահառուների աշխատանքները

Նորից երաժշտություն ենք լսում և մտնում ենք հանդիսությունների սրահ։ Ռաֆայելը հատուկ մեզ համար սկսում է նվագել The Beatles խմբի Yesterday երգը և հասկանում ենք, որ շփումն իրոք ստացվել է։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` Հայաստանում գրանցված է աուտիզմ ունեցող 310 երեխա։ Այդ երեխաները հաշմանդամության կարգ են ստացել։ Սակայն առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով` օգնության համար բժշկական հաստատություններ դիմող աուտիզմ ունեցող երեխաների թիվը գերազանցում է 560-ը։

© Sputnik«Իմ ուղին» ցերեկային կենտրոնի սաների հագեցած առօրյան
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
«Իմ ուղին» ցերեկային կենտրոնի սաների հագեցած առօրյան

Պտույտների համար խենթացող ու Բախի արիայից հուզվող «ինժեներ» Ռաֆոն. աուտիզմի ուրիշ աշխարհը

Լրահոս
0