19:15 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5210

Տեսանյութում երևում է, թե ինչպես են կապիտան Աշոտ Միքայելյանի ծառայակից ընկերները դիմավորում Աշոտի կնոջն ու նորածին որդուն։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության աշխատակից Ալվինա Հարությունյանը։

Աշոտը 2020 թվականի սկզբին էր ամուսնացել։ Կնոջը` Սյուզիին, երկար էր փնտրել, ասում էր` իր կյանքի ամենալուսավոր կետն է։ Սպասում էին առաջնեկին, երբ նա զոհվեց։

Վանաձորի ծննդատան բակում Սյուզիին և նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները։ Նրանք երգել են Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Վստահ եմ` անվախ Աշոտը հպարտ է իր տղաներով։ Խաղաղ մանկություն փոքրիկ Դավիթին»,– գրել է Ալվինան։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան հուլիսյան մարտերի օրերին զրուցել էր զոհված կապիտանի հարազատների ու ընկերների հետ։ Նրանք պատմել էին Աշոտի անվախ բնավորության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո ու չիրականացած երազանքների մասին։

Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին. լուսանկար

թեգերը:
Աշոտ Միքայելյան, նորածին, Հայաստան

Գլխավոր թեմաներ