06:54 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1829)
291 0 0

Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նմուշները տրամադրել է մարտի 18-ին։ Ի տարբերություն հունվարի հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։

1116 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1829)

Ըստ թեմայի

Երևանից կորոնավիրուսով հիվանդներն ուղղորդվում են մարզեր. պատճառը գերհագեցվածությունն է
Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները
ՀՀ առողջապահության նախարարությունն ընդլայնել է «կորոնավիրուսային» հիվանդանոցների թիվը
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ