20:33 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (1163)
153 0 0

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը  ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի։

Զատկի կուլիչի 3 յուրահատուկ բաղադրատոմս

Հանրապետության տարածքում ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ապրիլի 4–ի գիշերը սպասվում է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտային հարող փողոցների խաչմերուկներում

թեմա:
Եղանակը Հայաստանում (1163)
թեգերը:
շոգ, Անձրև, Արցախ, Երևան, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ