12:50 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել աջակից և հովանի լինել միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնք կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին: Սուրբ Հարության տոնին նվիրված իր ուղերձն այսպես է սկսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում»,–ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նա կոչ է արել աջակից և հովանի լինել միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, որոնք կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:

ՀՀ նախագահը նշել է, որ պետք է հանդուրժող լինենք միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

 

Ըստ թեմայի

Ինչպես են նշում սուրբ Զատիկը զորամասերում. լուսանկարներ, տեսանյութ
Մեկուսացված փոքրիկն ու բժիշկը հավկիթ են «կռվացնում». Զատիկը հիվանդանոցում. լուսանկար
Զատիկը՝ էքստրեմալ պայմաններում․ ռուս զինվորականները օրհնություն են ստացել Հայաստանում
թեգերը:
Սուրբ Զատիկ, Հայաստան, ուղերձ, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ