18:49 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
157 0 0

«Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 4-ին, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Սուրբ Հարության տոնի պատարագ մատուցեց Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում:

Архиепископ Рафаэл Минасян проводит пасхальную Литургию в католическом храме Святых мучеников во время праздника Святого Воскресения Христова (4 апреля 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում պատուցվել է Սուրբ Հարության տոնի պատարագ

Առաջնորդական պատգամը մեկն էր՝ հարության շրջանն ապրել Քրիստոսի հետ ու ավետարանական պատգամն ու Քրիստոսի սերը տուն տանել այնպես, ինչպես ճրագալույցի լույսը:

Архиепископ Рафаэл Минасян проводит пасхальную Литургию в католическом храме Святых мучеников во время праздника Святого Воскресения Христова (4 апреля 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում պատուցվել է Սուրբ Հարության տոնի պատարագ

«Միշտ մասնակցում եմ ինչպես երեկոյան ճրագալույցի, այնպես էլ առավոտյան Հարության պատարագին: Իսկ մինչ այդ, քառասնորդացի շրջանում, հնարավորինս աղոթքներով, ավետարանով ու մաքուր հոգով եմ անցկացնում ու տոնը մեծ հավատով եմ դիմավորում»,- Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում ասաց Վերգինե Սակլարյանը։

Вергине Сакларян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վերգինե Սակլարյան

Նա նշեց` հավատն իր մեջ օրօրոցից է՝ Հունաստանից եկած հոր ու պոլսահայ մոր տված հոգևոր արժեքներով, հիմա էլ իր զավակներն ու թոռներն են իրեն հետևում ու տոնը քրիստոնեավայել դիմավորում:

Пасхальная Литургия в католическом храме Святых мучеников во время праздника Святого Воскресения Христова (4 апреля 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փոքրիկ աղջիկը մոմ է վառում Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում

«Մեր ընտանիքում միշտ ընդունված է, որ Հարության տոնը պետք է միշտ ուրախություն լինի ու բաց սրտով դիմավորվի: Արդեն 62 տարի այդկերպ է՝ ամեն անգամ այս տոնին վայրկյան –վայրկյան, սրտի թրթիռով ու մեծ հավատով սպասել եմ» ,-ասում է տիկին Վերգինեն:

Пасхальная Литургия в католическом храме Святых мучеников во время праздника Святого Воскресения Христова (4 апреля 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փոքրիկները Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում

Հիշեցնենք, որ «Սրբոց նահատակացը» Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդանիստ եկեղեցին է։

Католический храм Святых мучеников в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցին

Կորոնավիրուս, սահմանափակումներ և խնդիրներ. ինչպես է կաթոլիկ աշխարհը տոնում Սուրբ ծնունդը

Ըստ թեմայի

Մոսկվայում կկառուցվի առաջին հայ կաթողիկե եկեղեցին
Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ
Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը վերականգնվում է. նաև պեղումներ կլինեն
թեգերը:
Եկեղեցի, Գյումրի, Սուրբ Զատիկ

Գլխավոր թեմաներ