07:36 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Նշված սննդակարգի պահպանումը նվազեցնում է հաճախ մահվան հանգեցնող սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների առաջացումը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Երկար ապրելու համար անհրաժեշտ է օրական սնվել հինգ անգամ։ Սննդակարգում պարտադիր պետք է ներառել մրգի երկու չափաբաժին և երեք չափաբաժին բանջարեղեն, հայտնում է Իզվեստիա թերթը՝ հղում անելով չինացի գիտնականների ուսումնասիրություններին։

Աղբյուրի համաձայն՝ նման դիետան կարող է նվազեցնել հաճախ մահվան հանգեցնող սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների առաջացման ռիսկը։

Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Վան Դունը գործընկերների հետ վերլուծել է տարբեր սննդամթերքների օգտագործման տվյալները։ Պարզվել է, որ միրգ ու բանջարեղենի հինգ չափաբաժնի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահվան ելքի հանգեցնող հիվանդությունների վտանգը։

Միևնույն ժամանակ, գիտնականը կարևոր պահ է նշում․ չափաբաժինների ավելացումը նվազեցնում է դիետայի արդյունավետությունը։

Բացի այդ, հարկ է հաշվի առնել, որ ոչ բոլոր մրգերն ու բանջարեղեններն են օգտակար կյանքի տևողությունն ավելացնելու տեսանկյունից։

Մյասնիկովն ասել է՝ որ մթերքն է ավելի լավ պաշտպանում քաղցկեղից

Օրինակ՝ եգիպտացորենն ու կարտոֆիլը չեն նվազեցնում մահացու հիվանդությունների վտանգը։ Իսկ ահա սպանախը, ցիտրուսները, գազարը, հատապտուղները, հակառակը՝ էապես նպաստում են առողջության պահպանմանը։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ավելի վաղ նշել էր այն պարտադիր մթերքները, որոնք օգնում են երկարացնել կյանքը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել միրգ, բանջարեղեն, ծովամթերք, ձուկ, կարմիր գինի (չափավոր), ընդեղեն, սև շոկոլադ և սխտոր։ Միևնույն ժամանակ մասնագետը խոստովանել էր, որ այնուամենայնիվ երկարակեցության գլխավր գործոնը ժառանգականությունն է։

Ըստ թեմայի

Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել
Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը
Ինչպես պահպանել սլացիկությունը 40-ից հետո. սննդաբանի խորհուրդները
թեգերը:
սննդաբան, գիտնական, սնունդ, տարեց

Գլխավոր թեմաներ