12:52 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
915 0 0

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայերենով գրառում է արել` շնորհավորել Սուրբ Զատիկն ու հայ ավանդական սեղանին բնորոշ կերակրատեսակների լուսանկարները հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայերենով գրառում է արել Instagram-ի իր էջում ու շնորհավորել Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», - գրել է Սոլովյովը:

Նա նաև հրապարակել է հայկական ավանդական ճաշատեսակները, որոնք դրվում են Զատկի տոնական սեղանին։

Հաղորդավարի հայ հետևորդները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի համար՝ նրան անվանելով «Հայաստանի իսկական բարեկամ»։

««Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», «Շնորհակալ ենք, Հայաստանի իսկական ընկեր», «Շնորհավոր Սուրբ Զատիկ, խաղաղ ապրեք»»,–գրել են նրանք։

Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

«Հեռուստադիտողը խելացի է. նրան չես խաբի». Սոլովյովը բացատրել է` ինչու է իր վարկանիշը բարձր

Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։

Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին

Ըստ թեմայի

Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սոլովյովը չի պատրաստվում ներողություն խնդրել Արցախ այցելելու համար
Սոլովյով. «Բաքվում ինձ չեն կշտամբել Ղարաբաղ այցելելու համար»
թեգերը:
շնորհավորանք, Սուրբ Զատիկ, Վլադիմիր Սոլովյով

Գլխավոր թեմաներ