05:38 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

«Գագիկ Սողոմանյան» ֆեյքի գործով նախկինում կալանավորված էին նաև Արա Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ովքեր ևս դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու հարցով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Միհան Պողոսյանը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Սաղաթելյանին կալանքը վերացնելու մասին:

«Մեզ թվում էր, թե դատախազությունը հասկացել է Առաջին ատյանի որոշումը, քանի որ Կարեն Բեքարյանի կալանավորումը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր ու այլևս չէր կարող բողոքարկվել: Արամ Սարգսյանի ու Մհեր Ավագյանի մասով էլ էլի բողոքներ չէին ներկայացվել: Մեզ թվաց, թե հասկացել են այս գործի աբսուրդը: Բայց, պարզվեց, որ ոչ», - ասաց Պողոսյանը՝ մեկնաբանելով դատախազության որոշումը։

Փաստաբանը նաև հիշեցրեց, որ Սաղաթելյանի հետ նույն գործով անցնող այլ անձանցից ոչ ոք այս պահին անազատության մեջ չէ:

«Ներկա պահին անազատության մեջ գտնվող որևէ մեկը չկա»,- ասաց Պողոսյանը:

Այս նույն գործով նախկինում կալանավորված էին նաև Արա Սաղաթելյանի ընկեր Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանն ու քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ովքեր ևս դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանին կալանավորել էին «Գագիկ Սողոմանյան» ֆեյքի գործով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4 հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Դատախազությունը բողոքարկել է Արա Սաղաթելյանին կալանքից ազատելու որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունն ու 2 ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին։ Մարտի 5–ին նույն դատարանի որոշմամբ Սաղաթելյանն ազատ արձակվեց։

Ըստ թեմայի

Ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել. Բեքարյանը խոսեց իր դեմ հարուցված ֆեյքի գործից
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Գագիկ Ջհանգիրյանին «օգնում է» տիրանալ դատական իշխանությանը
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանավորված 4-րդ քաղաքացին էլ ազատ արձակվեց
թեգերը:
Դատարան, Միհրան Պողոսյան, Արա Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ