02:10 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16610

Վերջին 1 տարվա ընթացքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այն աստիճան չէ, որ հերձում չկատարվի։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը հանել։ Նախարարությանը հանրային քննարկման է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, և պարզ չէր` չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդությունը որքան է պահպանվում, նախկինում օրենքում փոփոխություն է կատարվել և որոշվել էր կորոնավիրուսից մահացածներին չհերձել։

Սակայն վերջին 1 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այն աստիճան է, որ դրանից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։ Հենց այս պատճառով էլ որոշվեց հայաստանյան օրենքից հանել չհերձելու մասին դրույթը։

Նվում է, որ նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հայաստանը կորոնավիրուսի 3-րդ ալիքի պիկում է. Սահակյանն ասաց` ինչու են AstraZeneca բերել

Հիշեցնենք, որ ԱԺ–ն նախորդ տարվա մարտի 31-ին ընդունել էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հերձում չկատարել։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 479–ով և դարձել 197 113։ Վերջին մեկ օրում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան 22 նոր դեպք։

Ըստ թեմայի

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-ի 7000 նոր դեպք
Երբ Covid-ը դատավճիռ է․ ի՞նչը Հայաստանին կփրկի ճգնաժամից
Ինչպես ռուս մասնագետներն օգնեցին Հայաստանին․ Covid-ի դեմ պայքարի առաքելությունն ավարտված է
թեգերը:
դիահերձարան, Դիակ, Մահ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ