06:32 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18110

Բարեգործական ռեստորանը շատ հազվագյուտ երևույթ է։ Բոլորովին վերջերս Երևանի կենտրոնում սկսել է գործել այդպիսի մի ռեստորան, որի նպատակն է օգնել արցախյան վերջին պատերազմից տուժածներին։ Այս անսովոր պատմության մանրամասներն ուսումնասիրել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Կասկադում զբոսնելիս կարելի է տեսնել շատ գեղեցիկ, յուրահատուկ ոչ մեծ ռեստորան, այն տեղակայած է երկհարկանի տանը՝ բացօթյա հատվածով և հարմարավետ բակով։

Ռեստորանի ինտերիերն էկլեկտիկ է, բայց ավելի մոտ է արտ-դեկոյին։ Ճաշացանկը նույնպես էկլեկտիկ է․ շեշտը դրված է արցախյան ուտեստների վրա։

Դժվար է պատկերացնել, որ կոմերցիոն տեսանկյունից այսքան շահավետ նախագիծը լիովին բարեգործական է, ավելին՝ անմիջական կապ ունի արցախյան վերջին պատերազմի հետ։

  • «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    «Մաճառ 44» բարեգործական ռեստորան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Մաճառ 44» բարեգործական ռեստորանի հիմնադիր Հասմիկ Գասպարյան
    «Մաճառ 44» բարեգործական ռեստորանի հիմնադիր Հասմիկ Գասպարյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Future is now» բարեգործական կազմակերպության հիմնադիր Ստեփան Ավագյան
    «Future is now» բարեգործական կազմակերպության հիմնադիր Ստեփան Ավագյան
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
«Մաճառ 44» բարեգործական ռեստորան

Պատահական հանդիպում

Մոտ երկու տարի առաջ 33-ամյա Հասմիկ Գասպարյանը Լոնդոնից վերադարձավ Երևան, որպեսզի երեխաները հայկական միջավայրում մեծանան։ Նա չորս երեխա ունի՝ երեք տղա և մեկ աղջիկ։ Ինչպես Անգլիայում, այնպես էլ Հայաստանում նա զբաղվում էր կոսմետիկայի հայկական ապրանքանիշերից մեկի առաջխաղացմամբ և բաշխմամբ, ռեստորանային բիզնեսի հետ կապ չուներ։  

Учредитель ресторана Мачар 44 Асмик Гаспарян
© Sputnik / Aram Nersesyan
Հասմիկ Գասպարյան

Նրա՝ Հայաստան տեղափոխվելուց որոշ ժամանակ հետո աշխարհում սկսվեց համավարակը, իսկ ավելի ուշ՝ պատերազմն Արցախում։ Չորս փոքր երեխաների մայրը չէր կարող անտարբեր մնալ հայրենի Արցախից Հայաստան փախած կանանց և երեխաների ճակատագրի հանդեպ։ Հասմիկն ակտիվորեն օգնում էր հարկադիր տեղահանվածներին, և պատերազմի առաջին իսկ օրերին իր տանը ապաստան էր տվել 12 հոգանոց մեծ ընտանիքի,որը նրա մոտ մնաց մինչև դեկտեմբերի վերջ։

«Նրանք ուղղակի գնալու տեղ չունեին»,-բացատրում է նա։

Հենց բարեգործության շուրջ Հասմիկ Գասպարյանը հանդիպեց Ստեփան Ավագյանին, որը հետագայում ռեստորանի նրա գործընկերը դարձավ։ Պատերազմի օրերին Ստեփանը Սարյան փողոցում արցախցիներին օգնության կետ էր բացել (կամավորներից օգնությունը կուտակվում էր այստեղ և բաշխվում առանձին ընտանիքներին)։ Օգնությունը շուտով համակարգային և կազմակերպված դարձավ, իսկ կամավորական նախաձեռնությունը վերածվեց բարեգործական կազմակերպության՝ «Future is now» («Ապագան այսօր է») անվանմամբ։

Основатель благотворительной организации Future is now Степан Авагян
© Sputnik / Aram Nersesyan
Ստեփան Ավագյան

Հասմիկն այդ բարեգործական կետին բախվեց պատահաբար, երեխային մանկապարտեզ տանելիս։ Այդպես սկսվեց երիտասարդների համագործակցությունը։

Ճանապարհ դեպի սոցիալական ձեռնարկատիրություն

Այն հարցին, թե ինչպես կարելի է այսպիսի վայրում բարեգործական ռեստորան պահել, Հասմիկը պատասխանում է․

«Այս տունն իմ ազգականներին է պատկանում։ Նրանք այստեղ չեն ապրում, վարձով են տալիս։ Համավարակի օրերին տունը դատարկ էր, ուստի մենք որոշեցինք այստեղ տեղավորել Արցախից տեղահանվածներին։ Բայց շուտով պարզվեց, որ այդ նպատակի համար այն այնքան էլ հարմար չէ»։

Շուտով տունը վերածվեց արցախցի երեխաների «ակումբի»․ այստեղ պարի, նկարչության դասեր էին անցկացվում, կավագործության դասընթացներ, ամանորյա թխվածքաբլիթներ էին թխում,  ծննդյան օրեր և այլ տոներ էին նշում։ Մի խոսքով՝ երիտասարդներն ամեն ինչ անում էին՝ երեխաներին սարսափելի իրականությունից շեղելու և սթրեսից դուրս բերելու համար։ Դրա հետ մեկտեղ Երևան տեղափոխված կանայք ժենգյալով հաց և փախլավա էին թխում։ Իսկ տան դիմաց տաղավարներ էին տեղադրել, որտեղ էլ վաճառում էին թխվածքները։

Интерьер ресторана Мачар 44
© Sputnik / Aram Nersesyan
«Մաճառ 44» բարեգործական ռեստորան

Ստեփանը պատմում է, որ որոշ ժամանակ անց քաղաքային իշխանությունները պահանջեցին հանել տաղավարները, թեև դրանք ճաշակով էին պատրաստված և ոչ մի կերպ չէին խանգարում անցորդներին։

«Մենք սկսեցինք մտածել սոցալական ձեռնարկատիրության նախագծի մասին, որպեսզի մարդկանց աշխատանքով ապահովենք և չդադարեցնենք բարեգործական գործունեությունը։ Միտք ծագեց այստեղ ռեստորան բացել»,-ասում է նա։

Առանցքային դեր խաղաց Ստեփանի եղբայրը՝ Դավիթը։ Մեծ մասմաբ հենց նրա շնոհիվ շատ կարճ ժամանակահատվածում գաղափարը վերածվեց հաջողված նախագծի։ Դա անելու համար նա դուրս եկավ նախկին աշխատավայրից․ Դավիթը Երևանի սիրված հաստատություններից մեկի տնօրենն էր։

Экстерьер ресторана Мачар 44
© Sputnik / Aram Nersesyan
«Մաճառ 44» բարեգործական ռեստորան

Հիմա նորաստեղծ ռեստորանում հինգ արցախցի կին է աշխատում, իսկ ամբողջ եկամուտն ուղղվում է «Future is now» բարեգործական կազմակերպությանը։ Այն աջակցում է արցախցիներին, որոնք ստիպված են մնալ Հայաստանում, ինչպես նաև վիրավոր զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Բարեգործական նպատակների է ուղղվում նաև ռեստորանում ցուցադրված նկարների վաճառքից ստացվող եկամտի մի մասը։

Интерьер ресторана Мачар 44
© Sputnik / Aram Nersesyan
«Մաճառ 44» բարեգործական ռեստորան

Այն հարցին, թե ինչու հենց «Մաճառ 44», Ստեփանը պատասխանում է, որ հենց այդքան օր է ձգվել պատերազմն Արցախում։ Բացի այդ, տունը թիվ 44 փողոցի վրա է։

Իսկ մաճառը երիտասարդ գինին է, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու․․․

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները հասցեական մարդասիրական օգնություն են բաժանել Արցախում
Աուտիզմ ունեցողների կյանքը Երևանի վերականգնողական կենտրոնում. տեսանյութ, լուսանկարներ
Հատուկ պայմաններ կալիֆոռնիական ճագարների համար. ոչ սովորական ֆերմա սահմանամերձ Այգեպարում
թեգերը:
Ռեստորան, բարեգործություն, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ