21:46 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Մասնագետը խորհուրդ է տալիս շաքարը փոխարինել հատապտուղներով, մրգերով կամ քիչ շաքար պարունակող աղանդերով։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Շաքար կարելի է ուտել շաբաթը մեկ-երկու անգամից ոչ շատ և չի կարելի դրա միջոցով խրախուսել երեխաներին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։

Դրա հետ մեկտեղ մասնագետը նշել է, որ մարդիկ որքան քիչ քաղցրավենիք ուտեն, այնքան լավ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական 50 գրամ շաքար օգտագործել։ Իսկ շատ փորձագետներ էլ կարծում են, որ շաքարի օրական չափաքանակը չպետք է գերազանցի 25 գրամը։ Ստարոդուբովան նշել է, որ մեկ բաժին բլիթներում, օրինակ, 30 գրամ շաքար կա։

«Պետք է խիստ վերահսկել սննդակարգում շաքարի և քաղցրավենիքի քանակությունը, սահմանափակել հրուշակեղենը և գազավորված քաղցր ըմպելիքները»,-ասել է սննդաբանը։

Մինչդեռ Ռոսպոտրեբնադզորի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դպրոցականների սննդակարգում հրուշակեղենի, քաղցրավենիքի մասնաբաժինը շատ մեծ է։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

«Շատ կարևոր է, որ քաղցր կերակրատեսակները, մթերքը չդիտարկվեն որպես երեխաներին խրախուսելու միջոց։ Չի կարելի գործել «կեցցես, դե, կոնֆետ կեր» կամ «այսօր քեզ վատ ես պահել, քաղցր չես ուտի» սխեմայով»,-ավելացրել է մասնագետը։

Բժիշկը հայտնել է, որ կարելի է քաղցրավենիքը փոխարինել, օրինակ, հատապտուղներով, մրգերով կամ քիչ շաքար պարունակող աղանդերով՝ դոնդողով կամ մարմելադով։ Ընդ որում՝ պետք է ուշադրություն դարձնել մթերքի քիմիական բաղադրությանը։

Ինչպես խուսափել սթրեսից բխող շատակերությունից. 4 խորհուրդ սննդաբանից

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
թեգերը:
սննդաբան, քաղցրավենիք, շաքար, երեխա

Գլխավոր թեմաներ