05:58 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Զեյնալյանը վստահեցրեց, որ Հայաստանում բավական մեծ է պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել համաշխարհային միասնական գնումների հարթակի միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Միասնական հարթակի հետ կա պայմանագիր։ Եթե չեմ սխալվում, արդեն իսկ փոխանցվել է նախնական գումար` 800 մլն–ի չափ, որպեսզի այնտեղից տրամադրվեն պատվաստանյութեր` Pfizer, Astra Zeneca և Moderna ֆիրմաների։ Հարթակում գրանցված են այդ 3 պատվաստանյութերը»,– ասաց Զեյնալյանը հավելելով, որ ՌԴ–ի ու միասնական հարթակի միջև բանակցություններ են ընթանում` ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ևս հարթակում ներառելու համար։

Մինչ այդ, նրա խոսքով, Հայաստանը ևս ՌԴ–ի հետ բանակցում է ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ ներկրելու հարցի շուրջ։

«2000 չափաբաժին նվիրատվության ձևով տրվել է ՀՀ–ին, որոնք ներարկվել են ռիսկային խմբերի անձանց` ինֆեկցիոնիստներին, այն բժիշկներին, որոնք անմիջականորեն զբաղվում են հիվանդների բուժմամբ։ Բնականաբար, դա շատ փոքր խմբաքանակ է։ Հիմա բանակցություններ են գնում նաև ՌԴ–ի հետ իրենց պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ»,– ասաց Զեյնալյանը։

Astra Zeneca–ի անվտանգության մասին հարցերին Զեյնալյանը պատասխանեց, որ ԱՀԿ–ի տվյալներով՝ պատվաստանյութի ու պատվաստվողների մոտ ի հայտ եկած բարդացումների ուղիղ կապն ապացուցված չէ։

Զեյնալյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանում բավական մեծ է պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը։

«Սպուտնիկ V»-ն ավելի լավ է պաշտպանում է COVID-ի նոր շտամներից, քան Pfizer-ը. աղբյուր

«Այս պահին մեծ պահանջարկ կա, հերթագրումներ կան պատվաստումների համար»,– ասաց հանձնաժողովի նախագահը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1025–ով և դարձել 198898։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 մարդ, կատարվել է 884929 (+4639) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3647-ը։ Գրանցվել է մահվան 3647 դեպք (20)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 936։

Ըստ թեմայի

Ո՞ր պատվաստանյութն է ամենալավը
Հայաստանը ձեռք է բերել բրիտանական AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
թեգերը:
պատվաստանյութ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ