16:08 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
661 0 0

Կառավարության մոտ բողոքի ակցիա անողները քայլերով ոստիկանություն են գնում` բերման ենթարկվածներին իրենց աջակցությունը հայտնելու։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարության մոտ բողոքի ակցիա անող «ՎԵՏՕ» շարժման կին անդամները շարժվեցին ոստիկանության կենտրոնի բաժանմունք։ Նրանք հայտնեցին, որ 10-ից ավելի մարդ է քիչ առաջ բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ կառավարության մոտ կանայք բողոքի ակցիա էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Ցուցարարները հավկիթներ և կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ և փորձել են ներս մտնել։ Սակայն ոստիկանները պատ են կազմել. մի քանի կանայք բերման ենթարկվեցին։

«Բերման ենթարկվածների մեջ է նաև պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը` Մարգարիտա Պետրոսյանը։ Բերման է ենթարկվել նաև Օմարում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանը։ Շարժվենք ոստիկանություն` մեր աջակցությունը նրանց հայտնելու»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Այս պահին կանայք, ինչպես նաև ակցիային միացած տղամարդիկ, քայլերթով գնում են ոստիականության կենտրոնի բաժանմունք։

Ըստ թեմայի

Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Բողոքի երթի մասնակիցները բացատրություն են պահանջում ոստիկանապետից
Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետի հետ
թեգերը:
Հայաստան, ոստիկան, Կին, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ